hqdefault

Հիփոթեքային վարկի գումարը կմարվի եկամտահարկից. նոր արտոնություններ վարկառուներին

Այսուհետ պետական համակարգի ծառայողները Հայաստանի բազմաբնակարան շենքերից մեկում բնակարան գնելիս կօգտվեն որոշակի արտոնություններից: Այսինքն, վարկը մարելու ծախսերը կթեթեւացվեն վարկառուների շրջանում: Ովքեր բնակարաններ ձեռք կբերեն նորակառույցներում հիփոթեքային վարկերի տոկոսները հնարավորություն կունենան մարել իրենց աշխատավարձի եկամտահարկից, որը յուրաքանչյուր ամսին վճարվում է պետությանը:

Օրենքն ուժի մեջ է մտել եւ գործելու է այս պահից սկսած: ՀՀ կառավարությունը այս նախաձեռնությամբ մտադիր է աշխուժացնել շինարարության ոլորտը, որը վերջին տարիներին տնտեսության մյուս ճյուղերի համեմատ անկում է արձանգրում: Այսպիսով, ակնկալվում է, որ կզարգանա եւ բնակարանաշինությունը եւ առհասարակ շինարարության ոլորտը:

Ինչպես պարզաբանեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, եկամտահարկի օրենքի վերջին փոփոխությամբ, որն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից, քաղաքացին կկարողանա ձեռք բերել բնակարան անմիջապես կառուցապատող ըներությունից, որի պարագայում նրա հիփոթեքային վարկի գումարը կմարվի եկամտահարկից: Խոսքը վերաբերում է անմիջապես կառուցապատողից գնելու մասին, այլ ոչ երկրորդային շուկայից:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *