photo_198970_7dd6af0d7

ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց «Հայոց ցեղասպանություն – 100. ճանաչումից` հատուցում» խորագրով միջազգային գիտաժողովը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում մեկնարկեղ «Հայոց ցեղասպանություն – 100. ճանաչումից` հատուցում» խորագրով միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում էին շուրջ 100 մասնագետներ Հայաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ավստրիայից, Ռուսաստանից, Ավստրալիայից, Ուկրաինայից, Կանադայից, Լեհաստանից, Հունգարիայից: Գիտաժողովը քննության է առնելու

Հայոց ցեղասպասնության ուսումնասիրության հետ առնչվող հիմնախնդիրների լայն շրջանակ, մասնավորապես գործելու են պատմության և պատմագրության, մշակութային ցեղասպանության, Հայկական հարցի և աշխարհաքաղաքականության, մշակույթի և գրականության հիմնախնդիրներին նվիրված բաժանմունքներ:

Մասնավորապես «Ցեղասպանության հետևանքների վերացման և հատուցման իրավաքաղաքական ու սոցիալ-տնտեսական հիմնախնդիրները» թեմային նվիրված բաժանմունքում ներկայացվեցին զեկույցներ, որոնք կարևոր նշանակություն ունեն Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման և պահանջատիրության վերաբերյալ փաթեթի նախապատրաստման համար:

Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանը: Գիտաժողովն իր աշխատանքերը կշարունակի հոկտեմբերի 16-ին: Գիտաժողովի ծրագիրը կցված է:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *