12243138_1514159745563277_7688282842617671552_n

ՀՀ սեղանի թենսիստները Բաթումում կրկին փայլեցին Սարխոյանի մրցանակների խաղարկությունում

Աջարիայի մայրաքաղաքում նոյեմբերի 5-8ը անցկացվեց սեղանի թենիսի լեգենդար հայ վարպետ, այդ քաղաքում ծնված, այժմ արդեն 68-ամյա Սարգիս Սարխոյանի գավաթի միջազգային 9-րդ խաղարկությունն, որին մասնակցեցին Թուրքիայի, Հայաստանի, Բուլղարայի , Վրաստանի , Աջարիայի փոքր ռակետի ուժեղագույն վարպետները:
Սարխոյանը ԽՍՀՄ ամենաճանաչված ու տիտղոսակիր սեղանի թենիսիստներից մեկն էր. 28 անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն (մենախաղում, տղամարդկանց և խառը զուգախաղերում), Եվրոլիգայի քառակի հաղթող է, Եվրոպայի եռակի փոխչեմպիոն, 1975 թ խառը զուգախաղի աշխարհի փոխչեմպիոնն է դարձել երևանցի նշանավոր սեղանիթենիսիստուհի Էլմիրա Անտոնյանի ընկերակցությամբ, համաշխարհային ունիվերսիադայի բացարձակ չեմպիոնն է:

Մրցելույթներն ավարտելուց հետո 1982-1991 թթ Սարխոյանը գլխավորել է սեղանի թենիսի ԽՍՀՄ պատանեկան հավաքականը: Իսկ 1991 թ պայմանագիր է կնքել սեղանի թենիսի Իտալիայի ֆեդերացիայի հետ և գլխավորել է կանանց Իտալիայի ազգային ընտրանին: Ի դեպ, Սարգիսի եղբայրը ՝ Գեորգին, նույնպես զբաղվել է սեղան թենիսով, եղել է ԽՍՀՄ պատանեկան հավաքականի անդամ, ապա գլխավորել է Վրաստանի հավաքական, իսկ հիմա Բաթումում մարզում է երեխաներին:

Ինչպես հայտնեց սեղանի թենիսի Հայաստանի ֆեդերացիայի մարզչական խորհրդի նախագահ , վաստակաշատ մասնագետ Գոհար Խանզրատյանն, այս անգամ մարզիչ Արշակ Ղարիբյանի ղեկավարությամբ ՀՀ ֆեդերացիան Բաթում էր գործուղել Երևանի ու Վանաձորի 18թենիսիստների:
Խանզրադյանը տեղեկացրեց, որ մեր պատվիրակները Աջարիայում հերթական անգամ լիովին արդարացրել են սպասելիքները: Հայաստանի պատվիրակներն իրենց անվանի հայրենակցի գավաթի խաղարկության հիմնական տոն տվողներն են եղել՝ բարձր պահելով հայկական սեղանի թենիսի երբեմնի բարձր համբավը, մրցանակների հարուստ ավարով են վերադարձել Հայաստան:
Մրցաշարն ընթացել է տարիքային երկու ՝ մեծահասակների և պատանիների՝ մինչև 18 տարեկանների խմբերում:
Այսպես, ստուգատեսում ՀՀ ներկայցուցիչներից մրցանակակիրներ են դարձել՝
Տղամարդիկ, մենախաղ՝
1.Ռուբեն Գայբակյան,
3.Հարություն Հարությունյան:
Զուգախաղ՝
1.Ռուբեն Գայբակյան/Հարություն Հարությունյան,
2.Սերգեյ Սիմոնյան/ Գևորգ Աբրահամյան:
Կանայք՝
2.Ռուբինա Վարդանյան,
3.Լուիզա Նազարյան:
Կանանց զուգախաղ՝
1.Ռուբինա Վարդանյան/ Լուիզա Նազարյան:
2. Մարիամ Մանուկյան, Երևան / Աննա Նիկոյան, Բաթումի :
Պատանիներ ՝
Տղաներ ,մենախաղ՝
1.Նարեկ Նիկողոսյան
2.Մելքոն Հովհաննիսյան

Նկատենք, որ Արաբկիրի մարզադպրոցի սան Մելքոն Հովհաննիսյանը դեռ ընդամենը 13 տարեկանն է: Այս տարիքային խմբի մրցաշարում իրեն լավագույն կողմերով է դրսևորել նաև 12-ամյա վանաձորցի Ավետ Վասիլյանը:
Խանզրատյան հայտնեց նաև ,որ նոյեմբերի 21-22-ին, Երևանում <Հայաստան > ՄՄ մարզասրահում կկայանա մարզաձևի ՀՀ ֆեդերացիայի օրացուցային պլանով նախատեսնված է Համլետ Հակոբյանի հուշամրցաշարն, որին մասնակցելու են մեր ուժեղագույն կադետ թենիսիստներն , որոնց տարիքը 14 և ավելի ցածր է:

Պատրաստեց՝ Արամ Ուգուջյանը

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *