ՀՀ սփյուռքի նախարարն ընդունեց ամերիկահայ գրող Աննա Աստվածատրյան-Տուրկոտին

Սեպտեմբերի 5-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ գրող, «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» գրքի հեղինակ Աննա Աստվածատրյան-Տուրկոտին:

Բաքվի ջարդերից հետո տարբեր երկրներում, հատկապես ԱՄՆ-ում հայտնված հայերի ազգային, լեզվամշակութային խնդիրները, հայապահպանության, հայ մշակույթի տարածման ու պահպանման հետ կապված հարցեր: «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» գիրքը Աննա Աստվածատրյանը գրել է իր օրագրի գրառումների հիման վրա:

Գրքում նկարագրում է Ադրբեջանի հայության ապրած ողբերգությունը, ինչի մասին շատ հազվադեպ էին խոսում արևմուտքում: Նրա ապրած անձնական ողբերգությունը ամբողջ աշխարհում ազգային զտումների ենթարկված երեխաների տառապանքի վառ օրինակն է: Սեպտեմբերի 8-ին ժամը 14:00, ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի կունենա Աննա Աստվածատրյան-Տուրկոտի «Ոչ մի տեղ. աքսորի պատմություն» գրքի շնորհանդեսը:

 hayernaysor.am

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *