LP-Spyurq

ՀՀ սփյուռքի նախարարության 2015 թվականի «Մեր մեծերը» ծրագիրը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

Հարգելի´ հայրենակիցներ,

ՀՀ սփյուռքի նախարարությունը Հայաստան-Սփյուռք գործակցության պետական քաղաքականության շրջանակում 2009 թվականից իրականաց­նում է «Մեր մեծերը» ծրագիրը, որի գլխավոր նպատակը մեր հռչակավոր մեծերի հայրենանվեր գործունեությունը սերունդներին ներկայացնելն ու նրանցում հայրենասիրության զգացում ձևավորելն է:

Հայրենանվեր անհատների ճանաչողությունը նպաստում է հայապահպանության հիմնախնդրի լուծմանը, երիտասարդության շրջանում ազգային արմատների ճանաչմանն ու ազգային ինքնության ամրապնդմանը: Հաշվի առնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ 2015 թվականի «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկվել են Դանիել Վարուժանի, Համաստեղի, Անդրանիկ Օզանյանի, Փանոս Թերլեմեզյանի և Միսիոներներ-արդարների անունները:

Ծրագրի շրջանակներում ՀՀ բուհերում և դպրոցներում, ինչպես նաև ԼՂՀ-ի, Սփյուռքի կրթօջախներում կազմակերպվում են մեծարման միջոցառումներ (համաժողովներ, պոեզիայի տոներ, շարադրությունների մրցույթներ, համերգներ, բաց դասեր, հրատարակվում են գրքույկներ, պատրաստվում են խտասալիկներ և այլն): Իրականացվող միջոցառումների մասին տեղեկատվությունը տարվա ընթացքում պարբերաբար տրամադրվում է նախարարությանը, նյութեր են պատրաստվում և տեղադրվում «Հայերն այսօր» պարբերականում:

Սիրելի´ հայրենակիցներ, Դարձե´ք ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի մասնակիցը, ձեր ձեռնարկներում անդրադարձե՛ք 2015 թվականի «Մեր մեծերը» ծրագրում ընդգրկված անուններին, տարվա ընթացքում կազմակերպե՛ք նրանց նվիրված միջոցառումներ` ոգեկոչելով Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

Դրանց վերաբերյալ նյութերը կարող եք ուղարկել mshakuyt.diaspora@mail.ru, panarmenianyouthparliament@gmail.com էլեկտրոնային հասցեներով, որոնք և կտեղադրվեն «Հայերն այսօր» պարբերականում (hayernaysor.am):

Տեղեկությունների համար կարող եք այցելել ՀՀ սփյուռքի նախարարություն՝ Վազգեն Սարգսյան 26/1 հասցեով, կամ զանգահարել 010 585601 (117), 060 500830 հեռախոսահամարներով:

ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչություն

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *