ՀՀ վարչապետը բարձր է գնահատել Նոր Ջուղայի Հայոց ազգային կրթահամալիրի գործունեությունը

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Իրան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը Սպահանում հանդիպել է նահանգապետ Ռասուլ Զարգարփուրին: Հովիկ Աբրահամյանը կարևորել է Իրանի նահանգների և Հայաստանի մարզերի միջև համագործակցությունը, ինչին հատկապես կնպաստեն փոխադարձ այցելությունները, բարեկամական կապերի ստեղծումը: Սպահանի նահանգապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետին՝ իրենց նահանգ այցելելու համար և բարձր գնահատել Սպահանի հայ համայնքի դերը նահանգի զարգացման գործում: Այնուհետև Հայաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Նոր Ջուղայի Հայոց ազգային կրթահամալիր, որտեղ Հայաստանի կառավարության անդամներին ողջունել են կրթահամալիրի սաները, ուսուցիչները և հայ համայնքի ներկայացուցիչները:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետ Աբրահամյանը բարձր է գնահատել կրթահամալիրի դերը հայապահպանության գործում և կառավարության աջակցությունը հայտնել ազգապահպանությանն ուղղված համայնքի յուրաքանչյուր նախաձեռնությանը: Այսօր վարչապետի գլխավորած պատվիրակությունը կայցելի Նոր Ջուղայի մարզամշակութային «Արարատ» միություն, կմասնակցի Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքի Սբ. Հովսեփ եկեղեցու 350-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությանը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *