«ՀՀ ֆինանսական համակարգ. ներածություն» թեմայով անվճար դասընթաց սիրիահայերի համար

Սիրելի սիրիահայեր.

Ընդառաջելով ձեր խնդրանքներին՝ ՀՀ սփյուռքի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ն 2015 թվականի մարտին կազմակերպում են «ՀՀ ֆինանսական համակարգ. ներածություն» թեմայով անվճար դասընթաց՝ մեկ ամիս տևողությամբ :

Դասընթացն անց է կացվելու Կենտրոնական բանկում՝ շաբաթական հինգ օր: Դասընթացի շրջանակներում դասավանդելու են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փորձառու մասնագետները: Ունկնդիրներին տրամադրվելու են անհրաժեշտ նյութեր, իսկ դասընթացի ավարտին՝ մասնակցության վկայականներ:

Դասընթացին կարող են մասնակցել Սիրիայի Արաբական Հանրապետության ազգությամբ հայ այն քաղաքացիները, ովքեր բարձրագույն մասնագիտական (տնտեսագիտություն, ֆինանսներ, հաշվապահական հաշվառում) կրթություն են ստացել ոչ հայաստանյան բուհերում:

Ցանկացողները կարող են դիմել՝ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ Հասցե՝ Ալեք Մանուկյան 9, 6-րդ հարկ Հեռ.՝ 060 61 22 53 Էլ.փոստ՝ ccsaingo@yahoo.com

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *