default

ՀՅԴ սփյուռքի կառույցները վճռել են այլևս չաջակցել Հայաստանի ՀՅԴ-ին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ծառուկյանի վերադարձը կարող է փոփոխություններ մտցնել ՀՅԴ-ի ծրագրերում։ Չի բացառվում, որ Դաշնակցությունը ևս մաս կազմի իշխանական դաշինքին, որը չի կրելու ՀՀԿ անունը։ Դաշնակցությունը վճռել է ընտրություններից հետո ևս մաս կազմել Սերժ Սարգսյանի օգոստոսմեկյան ելույթում հնչած «ազգային համերաշխության» կառավարությանը, ուստի կուսակցությունում ոչ մի խնդիր չեն տեսնում իշխանական դաշինքով մասնակցության մեջ։

Կուսակցության մյուս դժվարությունը ֆինանսների սղությունն է։ Կուսակցության սփյուռքի կառույցները չկիսելով ՀՅԴ-ի իշխանությանը մաս կազմելու այս տարվա որոշումը, վճռել են այլևս չաջակցել Հայաստանի ՀՅԴ-ին, իսկ բիզնեսմեն նախարարների և մարզպետների հատկացումները ընտրություններին լիարժեք մասնակցելուն չեն բավարարի։
Մյուս խնդիրը կադրերն են՝ ՀՅԴ-ն այս պահին չունի ռեյտինգային այնպիսի թեկնածուներ, որոնք կարող են կուսակցությանը նվազագույն անցողիկ տեղեր ապահովեն ԱԺ-ում»:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *