oyhoqhle0JzQ6SXzFryUtOxtW6

Հնդիկ ուսանողների անակնկալը՝ Երևանի մետրոյում. տեսանյութ

Մետրո-երիտասարդական կայարան. ամենօրյա աշխատանքային առօրյա: Մեկն ընթերցում է, մյուսը մտքերով է. ուղևորների անդորրը խախտվեց, երբ հայտնվեցին նրանք: Անսպասելի և անակնկալ` հնդկական պարերի ֆլեշ-մոբ է: «Երիտասարդական» կայարանում հայ երիտասարդների համար հնդիկ ուսանողները ներկայացնում են իրենց պարային մշակույթը: Հնդկակական մշակույթի ցուցադրություն է: Հայաստանում Հնդկաստանի դեսպանը շեշտում է, որ շաբաթներ առաջ Հնդկական ֆիլմերի ցուցադրություն էր, հերթը պարերինն է, նման մշակութային տոները սերտացնում են երկու ազգերին:

Ամանորին ընդառաջ անհավանական Հնդկաստանը կներկայանա լուսանկարների ցուցահանդեսով: Լուսանկարների հեղինակներից շատերը հայեր են: «Երիտասարդական» կայարանում ցուցահանդեսը կմնա 7օր: Ցանկացողների համար հնդկական պարերի ուսուցում` տեղում: Ֆլեշ-մոբի ավարտին` մշակութային համերաշխություն: Հայակական «Քոչարին» պարում են հնդիկ ուսանողները:

 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *