ԿԱՐԵՎՈՐ
Search
27b3cedef7a8de12bdb99232133d4bc0

Հնչեցին 100 ղողանջներ`ի հիշատակություն Հայոց ցեղասպանության սրբերի

Ուղիղ ժամը 19։15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավարտվեց Հայոց ցեղասպանության զոհերի սրբադասման արարողությունը, որին հաջորդեց լռության րոպեն: Մայր տաճարի ու աշխարհի քրիստոնեական քույր եկեղեցիները հնչեցրին 100 ղողանջներ` ի պանծացումն Հայոց ցեղասպանության սրբերի: Արարողության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Ցեղասպանության զոհերի հիշատակը։
Զանգերը ղողանջեցին նաև աշխարհի շատ այլ եկեղեցիներում` Մոսկվայի Աուրբ Ամենափրկիչ եկեղեցում, Փարիզի Աստվածամոր տաճարում, Թեհրանի Սուրբ Սարգսի մայր տաճարում և շատ այլ եկեղեցիներում:
Հայ Եկեղեցին Ցեղասապանության նահատակների սրբադասմամբ չի նշում 1,5 միլիոն զոհերի թիվը, ոչ էլ տալիս է անհատների անուններ. հռչակում է նրանց հավաքական նահատակությունը, ովքեր ընկան հանուն հավատքի եւ հայրենիքի:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *