Հոլիվուդի մանկահասակ կինոաստղ Ջեքի Կուգանի մարդասիրական օգնությունը հայ որբերին

Նկարում՝ Հոլիվուդի մանկահասակ կինոաստղ Ջեքի Կուգանն է, կարիքավոր հայերին հագուստ հանձնելու բարեգործական կայանում (1923): Նրան դիմավորում է ամերիկյան նպաստամատույցի աշխատակիցը, ով կրում է այդ կազմակերպության համազգեստը: Այդպիսի կայաններ ստեղծվել էին ԱՄՆ բազմաթիվ քաղաքներում: Դեռևս մանուկ հասակում Ջեքին հայտնի դարձավ հատկապես Չառլի Չապլինի հետ «Փոքրիկը» (1921) համր ֆիլմի նկարահանումից հետո (նկարում): Հաշվի առնելով նրա հռչակը՝ արդեն ճանաչված մանկահասակ կինոաստղին Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեն ներգրավեց տարածաշրջանի հազարավոր որբերին օգնություն ցուցաբերելու գործում:

11035306_761851037262764_8562764282919918248_n

 Ջեքիի մասնակցությամբ ողջ Միացյալ Նահանգներով մեկ ստեղծվեցին «Նեստլե» կաթնամթերքի և հագուստ հանձնելու կայաններ, ուր Ջեքիի կոչով հազարավոր ամերիկացի երեխաներ հանձնում էին հագուստ և կաթնամթերք: Ջեքի Կուգանն ինքը 1925-ին մարդասիրական օգնությամբ բեռնված նավով հասավ Հունաստան, որտեղ հաստատվել էին հազարավոր հայ երեխաներ, և անձամբ բաշխեց այդ օգնությունը հայ և հույն որբերին: Այս քայլի համար Ջեքին պետական պարգևների արժանացավ Հունաստանի կառավարության կողմից, իսկ հայ որբերը նրա և «Նեստլեի» պատվին նույնիսկ երգ հորինեցին:

Ռուբեն Շուխյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *