ԿԱՐԵՎՈՐ
Search
unnamed (6)

Հոյեր քաղաքում անցկացվող 23-րդ քանդակային սիմպոզիումը իր դռները բացեց արվեստասերների առջև

Դանիայի Հոյեր քաղաքում անցկացվող քսաներեքերորդ քանդակային սիմպոզիումը իր դռները մասնակիցների և արվեստասերների առջև բացեց հունիսի տասնչորսին : Հյուսիսային ծովին հարող այս քաղաքում, տեղակայված էին նախատեսված տաղավարները՝ հսկա գերաններով, որտեղ և պետք է աշխատեին արվեստագետները:

Նրանք տասն էին, Լիտվայից, Սերբիայից, Չինաստանից, Ուգանդայից, Նոր  Զելանդիայից, Հնդկաստանից, Ռումինիայից, Ռուսաստանից և Հայասանից: Ընտրությունը կատարվել էր մոտ հարյուր մասնակիցներից:unnamed (8)

Իմ քանդակային թեման «Երեխան թռչնի վրա» քանդակային կոմպոզիցիան եր: Քանդակագործները սկսեցին աշխատել հաճույքով ու մարդկանց մեծ հետաքրքրության ներքո: Յուրաքանչյուրը ընտրել էր հետքրքիր ու օրիգինալ կոմպոզիցիա: Եղանակային պայմանները տարբեր էին: Հիմնականում սառը, մարտյան եղանակ էր: Միջոցառումը հովանավորում էին քաղաքապետարանը, մի շարք կոմերցիոն կազմակերպություններ: Արվեստագետները այդ օրերին ապրում էին՝ կիսվելով իրենց գիտելիքներով, արվեստի մասին իրենց պատկերացումներով, ազգային առանձնահատկություններով, բուկլետներով:

unnamed (9)

Հետաքրքրությունը մեծ էր մեր քանդակների հանդեպ: Ամեն օր մարդիկ շրջում էին՝ տեսնելու, թէ ինչ նորություններ կան աշխատանքային գործընթացում: Օրեցօր հսկա գերանները ստանում էին շունչ ու հոգի: Ստանում էին նոր ձևեր՝ գրավելով մարդկանց ուշադրությունը: Մանուկների օրը մեզ այցելեցին տարբեր դպրոցների աշակերտներ,սովորելու և իրենց մանկական ստեղծագործությունները նվիրելու մեզ:

unnamed (10)

unnamed (7)

 Սիմպոզիումի վերջավորությունը կազմակերպված էր շատ հետաքրքիր: Նախ քանդակները ստացան իրենց դասավորությունը:Ելութ ունեցավ կազմակերպիչը, իսկ հովանավորներից ստացանք պատվոգրեր: Բացօթյա ֆուրշեթը և ֆոտոլրագրողնորի առատությունը մեզ անընդհատ պահում էր ուշադրության կենտրոնում: Հյուրեր կային Դանիայի տարբեր քաղաքներից:

Քանդակագործ Տիգրան Հարությունյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *