finansovyj-goroskop-2016

Հորոսկոպի ո՞ր նշանների համար 2016-ը կլինի ֆինանսապես առատ տարի

Գալիք՝ 2016 թվականը Կարմիր կամ հրե Կապիկի տարի է: Տարին, ընդհանուր առմամբ, աստղաբանները հաջող տարի են կանխատեսում, սակայն ոչ բոլորի համար: Հրե կապիկը ընկալվում է որպես  խիստ, բայց արդարադատ կենդանի: Նա խոստանում է ֆինանսապես հաջողություն բերել հորոսկոպի այն նշանների ներքո ծնվածներն, ովքեր կկարողանան ճարպիկ գտնվել եւ օգտվել նրա ընձեռած հնարավորություններից:

Դրա համար, մարդիկ պետք է ունենան հստակ նպատակ, կամքի ուժ, համառություն եւ բավական մեծ աշխատասիրություն: Կրակե կապիկը հենց այնպես չի պատրաստվում հաջողություն եւ գումար շռայլել անբաններին: Ֆինանսապես առատ տարի է սպասվում հորոսկոպի հատկապես մի քանի նշանների ներքո ծնվածներին՚, բայց այդ մասին քիչ ավելի ուշ:

Տարին առատ է խոստանում լինել նրանց համար, ովքեր կհաշվարկեն իրենց գործողությունները եւ ի վիճակի կլինեն պլանավորել ընտանեկան բյուջեն եւ աննպատակ գնումներ չեն կատարի: Այն մարդիկ կունենան հաջողություններ իրենց բիզնեսում, ովքեր ինքնաբուխ չեն ծրագրի ոչինչ: Հաջողությամբ կպսակվի այն բիզնես գործունեությունը, որը կլինի նախախես հաշվարկված՝ նվազ ռիսկայնությամբ:

Կարող եք պարտք վերցնել միայն այն դեպքում, երբ առավելագույն վստահ կլինեք այն վերադարձնելու՝ ձեր ուժերի վրա: Տարին ֆինանսական առումով բարենպաստ կլինի մի քանի նշանակերպերի համար.

Ի տարբերություն մյուս նշանակերպերի տարին  ֆինանսական առումով բարենպաստ կլինի, ցուլերի համար.

Ցուլ

Թեւ տարեսկզբից նրանք կզգան ֆինանսական ռեսուրսների մեծ պակաս, սակայն դա առիթ կտա նրանց, մտածելու գումարի հայթայթման ուղղությամբ: Ցուլերը ունեն հնարավորություն իրենց գիտելիքների եւ հմտությունների շնորհիվ  նոր գործ ձեռնարկելու: Իսկ եթե ցուլերը այնուամենայնիվ իրենց զերծ պահեն նման ռիսկից, ապա տարվա երկրորդ կեսին աշխատանքի նոր առաջարկ կստանան, կամ հրավեր՝ աշխատելու նոր նախագծի շուրջ:

Գործատուի հետ սպասվում են լավ հարաբերություններ: Մասնագիտական առաջընթացը ձեզ նաեւ ֆինանսական նոր հոսքեր կապահովի, ինչը կբարելավիմ թե նրա ֆինանսականմ թե հոգեբանական վիճակը: Աշնանը հնարավոր է նոր ներդրումներ իրականացնեք: Հեռանկարները հուսադրող են: Սակայն մինչեւ գարուն լուրջ ֆինանսական փոփոխությունների չակընկալեք:

Երկվորյակ

2016-ը ֆինանսական լուրջ ցնցումներ չի կանխատեսում նաեւ երկվորյակների համար: Ֆինանսական կորուստներ չեն լինի:Ավելին, երկվորյակներին մեծ հնարավորություններ կտրվեն գումար վաստակելու, որոնք կլինեն երկարաժամկետ եւ կայուն:

Ձեր աշխատանքը կբերի կայուն եկամուտ, խզում չի սպասվում, այնպես, որ ֆինանսական բարեկեցությունը չի կարող անհանգստացել: Սակայն այն երկվորյակները, ովքեր չեն ցանկանա բավարարվել իրենց ֆինանսական հոսքերով, ապա կլինեն հաջաղակ նոր գործունեություն ձեռնարկելու գործում: Հնարավոր է, որ ձեզ այլընտրանքայինաշխատանք առաջարկեն կամ լավ պայմաններով առաջարկեն ներդրումներ կատարել որեւ ծրագրում:

Առյուծ

Եթե մինչ օրս առյուծների կյանքը մութ շերտագծով է պատված եղել ֆիննասական նոր հոսքերի ապահովման առումով, ապա կապիկի տարին բեկումնային կլինի: 2016 -ը կլինի ծրագրերի, նոր գաղափարների իրականացման տարի: Սակայն աստղագետները խորհուրդ են տալիս չընկղմվել միանգամից մի քանի ծրագրերի մեջ, այլ ընտրել առավել հեռանկարային ուղղություն:

Գումար կլինի, ծրագրերից մեկը, որ դուք կսկսեք, եկամուտ կբերի: Ամենակարեւոր ձեռքբերումը սպասում է տարվա կեսին: Նույնիսկ կծագեն խոսակցություններ անշարժ գույք ձեռք բերելու մասին: Փորձեք հաշվարկել ֆինանսներն այնպես, որ հետագայում կորուստներ չունենաք, կամ ստիպված չլինեք վարկ վերցնել:

Կույս

Կույսերի համար եվս տարին բավական հաջող կլինի, սակայն ոչ թե իր նշանակերպի կամ կապիկի ազդեցության ներքո, այլ իր սեփական արժանիքների: Վերջապես ժամանակն է եկել, որպեսի կույսերը քաղեն իրենց աշխատասիրության պտուղները: Բավականաչափ ֆինանսական հոսքեր կունենաք եւ կմարեք ձեր հին պարտքերը: Կկարողանաք կատարել խոշոր գնումներ:Նույնիսկ ցանկություն կհայտնեք շրջագայելու կամ բանկում ավանդ ներդնելու:

Կարիճ

Տարին ֆինանսապես կայուն ու բարենսպաստ կլինի նաեւ այս նշանակերպերի համար: Չամուսնացած կարիճները կմտածեն ընտանիք կազմելու եւ գույք ձեռք բերելու մասին: Հատկապես արգասաբեր կլինի գարունը: Կբացվեն նոր հորիզոններ կարիերայում: Ամռանը բավական զբաղված կլինենք նոր նախագծի շուրջ եւ հնարավոր է գումարներ վատնեք: Սակայն կայուն եկամուտը ձեզ չի ստիպի սնանկ ճանաչվել: Կկարողանաք իրավիճակից սթափ դուրս գալ ու ետ վերադարձնել անիմաստ ներդրված գումարը:

Աղեղնավոր 

2016-ի ամենահաջողակները հենց աղեղնավորներն են: Նրանց բյուջեն կրակե կապիկի տարում անընդհատ կհամալրվի: Սակայն, եթե այդ ժամանակահատվածում չկարողանաք գումարը արդյունավետ տնօրինել, ապա նորից հին կարգավիճակում կհայտնվեք: Հնարավոր է պարգեւատրումներ ստանաք ձեր ղեկավարից: 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *