IMG_9647

Հումքի բարձր որակը ՝ արտադրության հիմնական նախապայման. Արենի գինու գործարան

Վայոց ձորի Արենի գյուղը հայտնի է գինիների լավագույն տեսականիով:Յուրահատուկ բուրմունքով ու նուրբ համով <<Արենի>> գինին իր պատվավորտեղն ունի ամենահարգի գինիների շարքում: Արենի գինու գործարանկատարած մեր այցելությունը կհաստատի այդ ամենը: Այստեղ աճեցվում են երկու տասնյակից ավելի խաղողի տեսակներ, որոնցից, սակայն, ավելի արժեքավոր է Արենի տեսակի տեխնիկական սորտը, որից եւ պատրաստվում է <<Արենի>> հանրահայտ գինին, որը որպես ազգային ապրանքանիշ ճանաչում են նաեւ արտերկրում:

Արենիի գինու գործարանը հիմնադրվել է Սիմոնյան ընտանիքի նախաձեռնությամբ 1994թ.-ին՝ նպատակ ունենալով շարունակել և հարստացնել  պապենական գինեգործական ավանդույթները: Գենետիկորեն կրելով գինի արարելու աստվածային շնորհը` պատմական Արենիում հիմնադրված գինու գործարանը կարճ ժամանակահատվածում կարողացավ ընդլայնել արտադրության ծավալները` հանրությանն առաջարկելով բարձրորակ գինու տարբեր տեսակներ:

<<Հիմնադրման առաջին տարում մենք կարողացանք պատրաստել մոտ 12 հազար լիտր գինի, որն իրացման տեսանկյունից՝ գնային առումով, այդքան էլ ձեռնտու չէր արտադրողի համար, սակայն հետագայում, քրտնաջան աշխատանքի արդյունքում, ընդլայնեցինք արտադրության ծավալները  տասնապատիկ անգամ: ԽՍՀՄ տարիներին Արենի տեսակի գինին բավական քիչ քանակությամբ էր արտադրվում եւ իրացվում գրեթե Մոսկվայում: Ընկերներով որոշեցինք վերականգնել գինեգործության ավանդույթներն ու զարկ տալ գինու արտադրությանը>>,- մեզ հետ զրույցում պատմեց գործարանի ղեկավար Ռաֆիկ Սիմոնյանը:

IMG_9645

Արենիի գինու գործարանը տարեկան մշակում է 200-250 տոննա որակյալ և հատընտիր խաղող, որից 70 տոննան սեփական այգիներինն է: Արենիի տեսակի խաղողից արտադրվում է անապակ կիսաքաղցր եւ կիսաչոր գինիներ, որոնք 15 տարի անընդմեջ արտահանվում են ՌԴ:

2011 թ.-ից Արենիի գինու գործարանը արտադրում է նաև 6 տեսակի` նռան, մորու, ծիրանի, դեղձի, բալի և սերկևիլի մրգային գինի: Որակյալ գինու ստեղծման մյուս կարևոր նախապայմանը գործարանային անհրաժեշտ պայմանների առկայությունն է: Արենիի գինու գործարանի հիմնադիր տնօրեն Ռաֆիկ Սիմոնյանը ուղեկցեց մեզ դեպի գինու մառանները՝ ծանոթացնելով գինու պատրաստման բոլոր եղանակներին: Լավ գինի ստանալու համար կարևոր է հումքի բարձր որակը, իսկ որակյալ խաղող ստանալու հիմնական պայմաններից մեկը նրա ճիշտ խնամքն է, որը կատարվում է տարբեր փուլերով:

Արենիի գինու գործարանը համալրված է արտադրական գործընթացի կազմակերպման համապատասխան տեխնոլոգիաներով, որոնք ապահովում են գինու արտադրության ողջ ցիկլը: Այս առումով գինու ստեղծման ողջ գործընթացը Արենիի գինու գործարանի հիմնադիր Ռաֆիկ Սիմոնյանը անձամբ է վերահսկում` համակարգելով և ուղղորդելով բոլոր աշխատանքները:

Պարզվում է, որ Արենին նաեւ հետաքրքիր զբոսաշրջավայր է գինեգործության տեսանկյունից: Գործարանը տարեկան ընդունում է զբոսաշրջիկներ տարբեր երկրներից՝ Եվրոպայից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից, որոնց ներկայացվում է գինեգործության արտադրական տեխնոլոգիաները, ընձեռվում է հնարավորություն՝ ծանոթանալու գինու պատրաստման ընթացքին: Զբոսաշրջային այցելությունների ամենաթեժ շրջանը մարտ ամսից հունվարն ընկած ժամանակահատվածն է: Գործարանում զբոսաշրջիկների համար կա նախատեսված համտեսի եւ վաճառքի սրահ, որը հնարավորություն է տալիս գնելուց առաջ նախապես գինին համտեսել: Այս հարցում նրանց օգնում եւ կողմնորոշում են սրահի բարեհամբույր աշխատակիցները: Բարձր սպասարկման եւ ջերմ հյուրնկալության շնորհիվ՝ գինու գործարանը տարեկան մեծ թվով զբոսաշրջիկներ է ընդունում:

IMG_9666

Գինու որակական բարձր հատկանիշների շնորհիվ՝ <<Արենի>> գինին մեծ հետաքրքրություն է ձեռք բերել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում, այդ է պատճառը, որ ընկերության արտադրանքը արտահանվում է նաև Ռուսաստան, իսկ առաջիկայում միտումներ կան նաև ընդլայնելու արտադրության ծավալն ու արտահանման աշխարհագրությունը: Տնտեսական մարտահրավերների արդյունքում թեեւ գինեգործները նախորդ տարում ՌԴ արտահանելու առումով որոշակի խնդիրներ ունեցան, սակայն գործարանի ղեկավարը լիահույս է, որ արտահանման նախկին ծավալները կվերականգնվեն: Որպես գինու իրացման նոր շուկա, Ռաֆիկ Սիմոնյանը դիտարկում է նաեւ Չինաստանը:

Արենիին գինու որակական բարձր հատկանիշների շնորհիվ մեծ հետաքրքրություն է ձեռք բերել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Առաջիկայում միտումներ կան  ընդլայնելու արտադրության ծավալն ու արտահանման աշխարհագրությունը: 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *