Հույն և հայ ժողովուրդների մեծ կորուստը

Այսօր, Աթենքում, 98 տարեկան հասակում, վախճանվեց անվանի պայքարող, Երկրորդ աշխարհամարտի հերոս, հայ և հույն ժողովուրդների բարեկամ և Հայ նորագույն ազգային ազատագրական պայքարի աջակից՝ Մանոլիս Ղլեզոսը:
Այս տխուր առիթով ցավակցում ենք հանգուցյալի հարազատներին, հայ և հույն ժողովուրդներին ու նաև աշխարհի բոլոր պայքարողներին:

Սկզբունքայնության խորհրդանիշ հանդիսացող Մանոլիս Ղլեզոսը 2000թ․ ապրիլին, Հայկական ժողովրդային շարժման հրավերով, մեկնեց Հայաստան, հյուրնկալվեց հայկական տարբեր միջավայրերում և գավառներում և նույն թվականի ապրիլի 23-ին, Արցախի պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի հետ միասին ներկա գտնվեց Եռաբլուրում Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հուշահամալիրի բացման հանդիսությանը, հարգանքի տուրք մատուցելով Պայքարի նահատակներին:
Հիշատակը թող միշտ վառ մնա ազատատենչ և պայքարող ժողովուրդների սրտերում:

Հայկական Ժողովրդական Շարժում

Կենտրոնական խորհուրդ

Աթենք, 30 մարտի 2020 թ.

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *