18217397_1480548585341954_1889682562_n

Հուշարձան սիրված հերոսին․ Երևանում տեղադրվեց Թաթուլ Կրպեյանի կիսանդրին

Ապրիլի 30-ին՝ կրկին լեփ-լեցուն էր մայրաքաղաք Երևանի ու երևանցիների սիրված վայրերից մեկը՝ Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգին,որտեղ տեղի ունեցավ հերոսի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը։Նշենք մի կարևոր հանգամանք,որ հերոսի կիսանդրու բացման արարողությունը համընկել է նրա մահվան օրվա հետ։

18217353_1480548578675288_1022377943_n

Միջոցառմանը ներկա էին՝Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՀՀ պաշտպանության,մշակույթի ու կրթության նախարարներ Վիգեն Սարգսյանը,Արմեն Ամիրյանը, Լևոն Մկրտչյանը․ փոխքաղաքապետ Կամո Արեյանը , ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը, Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ընտանիքի անդամներն ու հարազատները, պաշտոնատար այլ անձիք, սիրված հերոսի զինակից ընկերներն ու համայնքի բազմաթիվ բնակիչներ: Մինչ արարողությունը ներկաները նախ հարգանքի տուրք են մատուցել Հայոց ազատամարտի նահատակների հիշատակին, ծաղիկներ խոնարհել այգում ամփոփված ազատամարտիկների շիրիմներին:

Կիսանդրու բացման հանդիսավոր արարողության շրջանակում ելույթ ունեցան ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը , փոխքաղաքապետԿամո Արեյանը, կիսանդրու հեղինակ ՀՀ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, Ասպրամ Կրպեյանն, ովքեր առանձնակի կարևորել են նմանատիպ նախաձեռնությունների կյանքի կոչման անհրաժեշտությունը՝ հատկանշելով, որ դա ոչ միայն հարգանքի տուրք է Հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակին, այլ նաև մատաղ սերնդի մեջ հայրենասիրության յուրովի սերմանում ու հերոսության դաստիարակում է:

18217603_1480548542008625_383008067_n

Կիսանդրու հանդիսավոր բացման արարողությունից հետո ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի կողմից տեղում մատուցվել է հոգեհանգստի կարգ՝ հայ ազգային ազատագրական պայքարի նվիրյալ բոլոր նահատակների հոգիների հանգստության համար: Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի կիսանդրու բացման պատիվը տրվել է հերոսի դուստր Ասպրամ Կրպեյանին և քանդակագործին՝ ՀՀ ժողովրդական նկարիչ Լևոն Թոքմաջյանին։

Վերջում ներկաները ծաղիկներ են խոնարհել Թաթուլ Կրպեյանի կիսանդրու պատվանդանին, հարգանքի տուրք մատուցելով Հայաստանի ազգային հերոսի հիշատակին:

Գարիկ Ավետիսյան

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *