Հրապարակվել են ավտոբուսի պայթյունի հետեւանքով տուժածների անունները

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Հալաբյան փողոցում 63 համարի «Bogdan» մակնիշի 4829Տ պ/հ ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն: Հրապարակվել է պայթյունի հետևանքով տուժած անձանց անունները:
Ժամը 23.56-ի դրությամբ կա 7 տուժած՝ 1963 թ. ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյան, 1979 թ. ծնված Անուշ Արշալույսի Եղիկյան, 1971 թ. ծնված Հարություն Նազարի Թերզյան, 2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյան, 2001 թ. ծնված Անահիտ Սարգսի Միքայելյան, 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայան, 1994 թ. ծնված Արթուր Վաչիկի Մարգարյան, ով տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Տուժածները ՀՀ քաղաքացիներ են:
Կա 2 զոհ, որոնց ինքնությունները ճշտվում են:
Մյուս տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները Էդգար Արայիկի Գասպարյանի և Ռոլանդ Սուրենի Խոջայանի առողջական վիճակը գնահատել են ծանր, Անահիտ Սարգսի Միքայելյանինը՝ բավարար, իսկ մյուսներինը` միջին ծանրության:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *