b3f2ff45-7f19-4e45-8290-e6e3077407db

Ճանապարհորդության վստահելի գործընկեր. տուրիստական ի՞նչ ուղղություններ է առաջարկում «Բոգեմա Լենդ»-ը.

8f511fcb-3393-45c9-9933-918c15199580

Երկրի զբոսաշրջային գրավչությունը միջազգային հարթակում գովազդելու եւ դեպի Հայաստան նոր տուրիստական հոսքեր ներգրավվելու գործընթացին իր խթանն է բերում նաեւ «Բոգեմա Լենդ» տուրիստական ընկերությունը, որի հաճախորդները հիմնականում Եվրոպայի քաղաքացիներ են, ովքեր գալիս են Հայաստան հիմնականում պատմաճանաչողական այցով:

«Բոգեմա լենդ» գործակալության հիմնադիր, տնօրեն Նելիի Տոնոյանը մեզ հետ զրույցում անկեղծացավ. «Դժվար էր կայանալն ու մրցակցելն արդեն ոլորտում գործող նմանատիպ ծառայություններ մատուցող ընկերությունների հետ»: Սակայն ցանկացած հաճախորդի հանդեպ անհատական մոտեցման, պրոֆեսիոնալ թիմի առկայության, տուր փաթեթների ձեւավորման, առանձնահատուկ մշակույթի շնորհիվ տուրիստական ծառայություններ մատուցող այս ընկերությունը կարողացավ հաստատվել եւ իր կայուն դիրքերն ամրապնդել զբոսաշրջային ծառայություններ մատուցող ընկերությունների կողքին:

1919086_941059769276924_1766522869246322719_n

Այսօր ընկերությունը առաջարկում է եւ ներգնա եւ արտագնա զբոսաշրջային ծառայություններ պահանջարկված ուղղություններով, մասնավորապես դեպի Հնդկական օվկիանոսի կղզիները` Մալդիվյան, Սեյշելյան, Մավրիկիոս կղզիներ և Շրի Լանկա: Ներգնա տուրիզմի գծով «Բոգեմա Լենդ» ընկերությունը մատուցում է ծառայություններ, ինչպիսիք են հյուրանոցների ամրագրումը, վիզաների ստացման գործընթացի աջակցությունը, առողջարանային ուղեգրերի ձեւավորումը, էքսկուրսիաների կազմակերպումը ինչպես Հայաստանում, այնպես էլ ԼՂՀ ում եւ այլն:

Ինչպե՞ս եք կարողանում մրցունակ ծառայություններ առաջարկել՝ հաշվի առնելով ոլորտի հագեցվածությունը:

-2009թ-ից, երբ գործակալությունը հիմնադրվեց, գործունեության հիմնական ուղղությունը դեռեւս արտագնա տուրիզմն էր, սակայն հետագայում սկսեցինք առաջարկել ծառայություններ նաեւ ներքին զբոսաշրջություն ոլորտում: Քանի որ շուկան իսկապես հագեցած էր, փորձում էինք մշտապես զբոսաշրջային նոր ուղղություններ փնտրել, հանդես գալ նոր առաջարկով, որը միաժամանակ կլիներ եւ մատչելի եւ գրավիչ: Մենք նախընտրում ենք ձեռք բերել վստահություն՝ ձեռնպահ մնալով գերշահույթներից: Մենք դիտարկեցինք, թե զբոսաշրջային, որ ուղղություններն են առավել պահանջարկված եւ փորձեցինք կայանալ հենց այդ ուղղությամբ եւ փնտրել իհարկե նոր զբոսաշրջային ներուժ ունեցող ուղղություններ:

2009 թ-ից տուրիստական ընկերությունները սակավաթիվ էին եւ կային արդեն հիմնական ուղղություններ, Միացյալ Էմիրություններ, Եգիպտոս, Թուրքիա, եւ մենք ձեռնամուխ եղանք՝ բազմազանություն ներգրավվելու եւ նոր զբոսաշրջային վայրեր փնտրելու գործին: 2013 թ-ին մեկնեցինք Մավրիկիոս կղզի, որը Հնդկական օվկիանոսում է եւ բացառիկ դրախտավյար է՝ 1 մլն բնակչությամբ: Մենք տեսահոլովակ պատրաստեցինք այդ զբոսաշրջավայրի մասին եւ գովազդային արշավ իրականացրեցինք Հայաստանում, ինչպես նաեւ փոխանակվեցինք ինֆորմացիայով: Դա այն նոր ուղղություն էր, որը դեռ Հայաստանում չկար եւ «Բոգեմա Լենդը» դարձավ միակ տուրօպերատորը Հայաստանում, որն առաջարկում է տուրիստական փաթեթ այս ուղղությամբ:

Իսկ Հայաստանում տուրերը կազմելիս մենք որոշեցինք անել այն, ինչն ընդունված է, «ծեծված չէ» և նույնպես ներկայանալ նորովի: «Բոգեմա Լենդն» այն եզակի ընկերություններից է, որը կազմակերպում է էքսկուրսիաներ և ուղևորափոխադրում Հայաստանի տարածքում և ԼՂՀ-ում ՄԻ-8 ուղղաթիռով:

Հայաստանը շատ գեղեցիկ է թռչնի բարձրությունից: Ուղղաթիռով տուրերը շատ հարմար են կարճատև այցելություններով զբոսաշրջիկի համար: Երևանից 1.5 ժամում հնարավոր է հասնել Ստեփանակերտ կամ Տաթևի Վանք՝ նույնիսկ ճանապարհին չհասցնելով զմայլվել հրաշք գեղեցկությամբ:

3e193bc1-b76d-4589-b1b8-ca12808bccb8

 

Ո՞ր երկրներից են հիմնական զբոսաշրջիկները. Խոստովանենք՝ հեշտ չէ նույն հաճախորդին նույն գործակալություն ուղղորդելը՝ հաշվի առնելով բծախնդրության գործոնը: Ինչու՞մն է կայանում ձեր մոտեցման առանձնահատկությունը.

-Հաճախորդների մեծամասնությունը օտարերկրացիներ են, բավական մեծ հոսքեր ունեք Սլովենիայից, ՌԴ-ից, Նիդեռլանդներից, Իսպանիայից, Գերմանիայից եւ այլն: Մենք մշտապես մարքետինգ ենք իրականացնում հասկանալու համար մեր ձեռքբերումներն ու բացթողումները: Ըստ ներքին վիճակագրության, տարեց տարի մեր հաճախորդների բանակը համալրվում է, թեեւ մշտական հաճախորդներ եւս շատ ունենք: Կարծում եմ, մեր հաջողության հիմքում ընկած է թիմի պրոֆեսիոնալ աշխատանքը, սպասարակման բարձր որակը եւ զբոսաշրջիկի հանգստին մշտապես հետամուտ լինելը:

Մենք գործածում ենք նաեւ խրախուսող բոնուս քարտեր հաճախորդների համար: Ձեռք բերելով տուր փաթեթներ մեր գործակալությունից՝ իրենք ստանում են բոնուսային կուտակային քարտ, որի շնորհիվ իրենք ոչ միայն իրենց հետագա գնումներից են կուտակումներ կատարում, այլեւ իրենց կողմից ուղղորդված հաճախորդների կատարած գնումներից: Ի դեպ, կուտակումները զգալի գումար են կազմում:

Ի՞նչ հետաքրքիր տուր փաթեթ եք առաջարկում ներգնա զբոսաշրջիկին: Որպեսզի տուրիստը Հայաստանից գոհ հեռանա ի՞նչ առավելագույն ջանք եք ներդնում, քանի որ ձեր պրոֆեսիոնալ աշխատանքից կախված է նաեւ երկրի վարկանիշը.

6ce2af64-155d-426f-8867-ac0e494f96a7

-Բոլոր փաթեթների մեջ պարտադիր ներառված է Հայոց ցեղասպանության թեման, որի շրջանակներում այց է կատարվում Ցեղասպանության հուշահամալիր, պարտադիր գիդի ուղեկցությամբ: Էքսկուրսիա է անցկացվում նաեւ Գառնի Գեղարդ, Զվարթոց տաճար, Տաթեւի վանք ՝ կախված տուր փաթեթի ժամանակահատվածից: Ունենք բավական հմուտ գիդեր, ովքեր մի քանի լեզուների են տիրապետում եւ գրագետ են ու ներկայանալի: Վստահ ենք, որ բոլորն էլ գոհ են վերադառնում եւ կիսվում են իրենց տպավորություններով:

Որպես նորամուծություն առաջարկում եք նաեւ քիչ տարածված ծառայություն՝ ուղղաթիռով էքսկուրսիաներ եւ փոխադրում Հայաստանում եւ ԼՂՀ-ում: Ինչքանո՞վ է ծառայությունը պահանջարկված, ովքե՞ր են պատվիրատուները

-Ուղղաթիռների ցանկացած թռիչքից առաջ ՀՀ ՊՆ-ից թույլտվություն ենք ստանում: Արդեն փորձարկել ենք ծառայությունը դեպի Արցախ, որը եղել է շատ տպավորիչ: Թռիչքի տեւողությունը կազմել է 1,5 ժամ, ինչը բնականաբար շատ ավելի գրավիչ ու պահանջարկված կլիներ, եթե մատչելի լիներ: Խոստովանեմ, որ այն բավական թանկ հաճույք է եւ պատվիրատուները հիմնականում օտարերկրացիներն են եւ VIP կարգավիճակ ունեցող հաճախորդները: Նրանք հիմնականում եռօրյա ժամանակահատվածով Հայաստան ժամանողներն են, ովքեր ժամանակը արդյունավետ օգտագործելու նպատակով նախընտրում են Արցախ մեկնել ուղղաթիռով, որը վայրէջք է կատարում Ստեփանակերտում: Եվ ճանապարհի վրա ծախսված ժամանակը տնտեսելու արդյունքում, իրենք կարողանում են այցելել Շուշի, Գանձասար եւ այլ վայրեր Արցախում:

Ուղղաթիռը տրամադրվում է պատվիրատուին ժամավճարով իսկ գումարը կախված է լինում ուղեւորների քանակից:

9107ffda-4aaa-4ae9-a942-1618bda63f50

Իսկ ո՞վքեր են ներառվում VIP հաճախորդների ցանկում

-Նրանք հիմնականում այն զբոսաշրջիկներն են, ովքեր պահանջում են հատուկ բարձրակարգ սպասարկում՝ լյուքս կարգի ավտոմեքենաներով դիմավորումից մինչեւ բարձրակարգ հյուրանոցների ու ռեստորանների ամրագրում եւ այլն:

Իսկ Հայաստանի տարածքում, որ զբոսաշրջային ուղղություններն են շարունակում մնալ ամենապահանջարկվածը, խոսքը վերաբերում է նաեւ սոցփաթեթների շահառուների նախըտրած ուղղություններին.

Հիմնական ուղղությունները շարունակում  են մնալ Ծաղկաձորն ու Դիլիջանը, երբեմն Աղվերանը, շատ հազվադեպ՝ Արզնին ու Ջերմուկը: Սոցփաթեթը տուրիստական գերազանց արդյունք է ներկայացնում եւ այն ՀՀ կառավարության կողմից մշակված լավագույն նախագծերից մեկն է: Այն հարմար ու մատչելի հանգիստ է առաջարկում երկրի տարածքում եւ ԼՂՀ-ում: Ներքին զբոսաշրջության զարգացման դինամիկան ինչ որ չափով կախված էր նաեւ սոցփաթեթների առկայությունից:

be5cb236-0abe-4d8d-a8ea-715e1f2cb754

Նշենք, որ <<Բոգեմա լենդ>> տուրիստական ընկերությունը <<Գլոբալ Կրեդիտ>> վարկային կազմակերպության հետ համատեղ առաջարկում է տուրերի ապառիկ վաճառք բոլոր ուղղություններով: Վարկի առավելագույն գումարը 1,500 000 դրամ է, իսկ մարման առավելագույն ժամկետը՝ մինչեւ 2 տարի: Ի դեպ վարկի ձեւակերպումը իրականացվում է բավական սեղմ ժամկետում:

Հասցե՝ ք.Երեւան. Հրաչյա Քոչար 18

010 26 58 26  010 26 54 26

091 00 51 50  094 90 12 21

www.bogematravel.am

Bogemaland@gmail.com

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *