Ճշգրիտ ու բարձրակարգ ախտորոշում. Երբ տեսողության հետ կապված բոլոր խնդիրները բացահայտվում են ընդամենը մեկ վայրում

Հարցազրույց <<Օպտոմեդ Կանադա>> ակնաբուժական ախտորոշիչ կենտրոնի ակնաբույժ Վարսիկ Հակոբյանի հետ:

DSCN4628

Կրթություն

1989-1995 Երևանի պետական բժշկական համալսարան, բուժական գործ մասնագիտությամբ

Մասնագիտական գործունեություն

Աչքի հիվանդությունների ախտորոշում ժամանակակից մեթոդներով, կոնտակտային ոսպնյակների կիրառում

Վերապատրաստումներ

1995-1998 թթ մասնագիտական վերապատրաստում Ս. Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ագգային ինստիտուտ, ակնաբուժություն.17555206_708866162627324_1689443239_n

2009 թ. Կանադայում  վերապատրաստում է անցել կերատոկոնուս, կոնտակտային ոսպնյակներ, օրթոկերատոլոգիա թեմաներով.

Հասարակական գործունեություն

Հայաստանի ամերիկյան համալսարանի Կարո Մեղրիկյանի աչքի հիվանդությունների կանխարգելման կենտրոնի ակնաբույժ- խորհրդատու.

header_r1_c1

Ինչպիսի՞նն է ավելի քան 10 տարվա աշխատանքային գործունեություն ունեցող <<Օպտոմեդ Կանադա>> ակնաբուժական ախտորոշիչ կենտրոնի ստեղծման նախապատմությունը Հայաստանում, ովքե՞ր են հիմնադիրները:

-Կենտրոնը, որը գործում է 2005 թ-ից, հիմնել են կանադահայեր՝ Մհեր Առաքելյանն ու բժիշկ Նադյա Ինջեյանը: Վերջիններս՝ լինելով մեծ հայրենասերներ եւ ուսումնասիրելով մեր երկրի ակնաբուժական ոլորտի հնարավորությունները, որոշեցին հիմնել մի կենտրոն, որը կլինի բացառիկ իր ախտորոշիչ սարքավորումներով եւ միաժամանակ կգործի բուժկենտրոններից բոլորովին անկախ:

top-about

Կենտրոնի նպատակն էր իրականացնել միայն ախտորոշում, կատարել ճշգրիտ ու բարձրակարգ հետազոտություններ: Այսպիսով, Օպտոմեդը դարձավ ախտորոշման ոլորտում բացառիկ իր ներմուծված ախտորոշիչ տեխնոլոգիաներով:

Օրինակ՝ պախիմետր, կերատոտոպոգրաֆ, ակնահատակի նկարահանման, օպտիկական կոհերենտ տոմոգրաֆ սարքերը առաջին անգամ ներմուծվեցին Հայաստան եւ սկսեցին կիրառվել հենց այս կենտրոնում:

Ինչպիսի՞ առաջնակարգ ակնաբուժական ծառայություններ է մատուցում կենտրոնը եւ աչքի, հատկապես, ինչպիսի՞ հիվանդություններով են մարդիկ դիմում:

-Դիմում են տարբեր հիվանդություններով, կենտրոնում միայն ախտորոշվում են: Մեզ մոտ պացիենտները հնարավորություն ունեն մեկ հարկի տակ, մեկ բժշկի օգնությամբ հետազոտվել եւ բացահայտել հիվանդության պատճառները:

17495958_1381853431921506_1740118124_n

Իրականացվում է աչքի լիակատար զննում՝ավտոռեֆրակտոմետրիա եւ տեսողության կորեկցիա, գունային տեսողության ստուգում, բինօկուլյար տեսողության գնահատում, տոնոմետրիա՝ ներակնային ճնշման ստուգում, պախիմետրիա՝ եղջերաթաղանթի հաստության ստուգում, բիոմիկրոսկոպիա՝ աչքի առաջային հատվածի քննություն, օֆթալմոսկոպիա՝ ցանցաթաղանթի հետազոտություն:

Գնային առումով ախտորոշումը հասանելի է բոլոր խավերին: Կարող եմ վստահեցնել, որ գները չեն գերազանցում նմանատիպ ծառայություններ առաջարկող այլ բուժկենտրոնների սակագներին: Մենք նաև սերտ համագործակցում ենք ապահովագրական ընկերությունների հետ:

-Աչքի լիակատար զննման ինչպիսի՞ սարքավորումներ են կիրառվում եւ որքա՞ն է կազմում դրանց ճշգրտությունը.

-Հպարտությամբ կարող եմ նշել, որ ճշգրտությունը բացարձակ է: Մինչ հետազոտելը պացիենտի հետ ունենում եմ փոքրիկ զրույց, պարզելով նրա գանգատները, հիվանդության պատմությունը, որպեսզի հասկանամ պացիենտի տրամադրվածությունը և ինչ նպատակ է նա հետապնդում: Հետազոտությունը սկսում եմ տեսողության սրության ստուգումով՝ կորեկցելով ռեֆրակցիոն խանգարումը: Եթե այն չի կորեկցվում, ապա ձեռքի տակ ունենալով կերատոտոպոգրաֆ, ուլտրաձայնային սարք, պերիմետր, ցանցաթաղանթի տոմոգրաֆ, կարելի է բացարձակ ճշգրտությամբ պարզել թույլ տեսողության պատճառը:

17467674_1381853525254830_1985010153_n

Օրինակ` կերատոտոպոգրաֆի միջոցով կարելի է հայտնաբերել կերատոկոնուս հիվանդությունը իր թաքնված շրջանում: Այն եղջերաթաղանթի հարաճուն դեգեներատիվ հիվանդություն է, որի արդյունքում եղջերաթաղանթը բարակելով անկանոն արտափքվում է: Եթե օպտիկական միջավայրը թափանցիկ է և մարդը լավ չի տեսնում, ապա նա ունի աչքի հետին հատվածի՝ տեսողական նյարդի կամ ցանցաթաղանթի ախտահարում, որը հնարավոր է բացահայտել տոմոգրաֆի միջոցով:

Այն ֆանտաստիկ սարք է, որը թույլ է տալիս անցավ, անվնաս, ոչ ինվազիվ, հեռակառավարմամբ գնահատել ցանցաթաղանթի և տեսողական նյարդի կառուցվածքը բջջային մակարդակով: Ունեմ շատ հիվանդներ, որոնք այստեղ պարզապես հետազոտվում են, բայց բուժվում են այլ երկրներում: Կան նաև հիվանդներ, որոնք, ցավոք սրտի, լքել են Հայաստանը, սակայն կապը նրանց հետ չի ընդհատվել:

17496067_1381853541921495_1339890509_n

-Մատուցում եք նաեւ օպտիկական ծառայություններ, կմանրամասնեք ինչպե՞ս եք հաճախորդին կողմնորոշում՝ ինչպիսի՞ ակնոց կամ ոսպնյակ կրել:

Նախընտրում եմ նշանակել ակնոց և համոզված եմ, որ ակնոցը պետք է պացիենտին ապահովի առավելագույն տեսողություն: Հայտնի է, որ լիովին կորեկցված ակնոցով կարճատեսության աճը դանդաղում է: Եթե պացիենտի մոտ շատ բարձր կարճատեսություն կամ հեռատեսություն է, բարձր աստիճանի աստիգմատիզմ է, առկա է անիզոմետրոպիան՝ աչքերի տարբեր բեկման ուժեր, կամ առհասարակ պացիենտը չի կարողանում ակնոց կրել որոշ պատճառներով, ապա առաջարկում եմ օպտիկական ոսպնյակներ:

-Կանադայից ներմուծվող փափուկ ոսպնյակներն ի՞նչ առանձնահատկություններով են տարբերվում գործածվող այլ ոսպնյակներից եւ տեսողության խաթարման ո՞ր ախտանիշի դեպքում է դրանց կիրառությունն արդյունավետ:

– Առաջարկում ենք սիլիկոն-հիդրոգելային ոսպնյակներ, որոնք լավագույնն են օպտիկական աշխարհում: Մեզ մոտ ոսպնյակների տեսականին լայն է եւ կա ընտրելու լայն հնարավորություն՝ ասֆերիկ փափուկ +20.0-ից մինչև -20.0 ուժերով, աստիգմատիկ, պրեսբիոպիկ, կոշտ գազաթափանցիկ ոսպնյակներ ցանկացած ուժերի: Վերջիններս պատրաստվում են հենց Կանադայի լաբորատորիաներում: Կենտրոնն առաջատար է կերատոկոնուսի համար նախատեսված հատուկ փափուկ ոսպնյակներ առաջարկելու հարցում, առկա են նաև սկլերալ ոսպնյակներ:

top-news

Կենտրոնն առաջարկում է նաեւ նախադեպը չունեցող գիշերային՝ կոշտ գազաթափանցիկ օրտոկերատալոգիական ոսպնյակներ: Դրանց կիրառումը բացառիկ հնարավորություն է տալիս կանխել կարճատեսությունը եւ դադարեցնել դրա հետագա զարգացումը: Ոսպնյակը դրվում է քնելուց առաջ, միայն գիշերվա ընթացքում, առավոտյան հանվում է և արդյունքում տեսողության սրությունը կազմում է 100 տոկոս՝ առանց որևէ կորեկցիայի, և չկա որևէ խոչնդոտ պարզ տեսնելու, սպորտով զբաղվելու, չկան հոգեբանական բարդույթներ: Կարելի է կիրառել 6 տարեկանից, հիմնականում առաջարկում եմ այն պացիենտներին, որոնց մոտ դեռ աճում է կարճատեսությունը:

-Որքանով տեղյակ եմ, Դուք տարիներ առաջ ուսումնասիրել եք նաեւ արեւմտյան ակնաբուժական փորձը, ինչը Ձեզ հնարավորություն է տվել դիտարկել Կանադայի առավել հայտնի վիրաբույժների կողմից կատարած որոշ ակնաբուժական միջամտություններ, կմատնանշեք դրանցից մի քանիսը, որոնք օրինակ ներդրել եք Ձեր աշխատանքային պրակտիկայում:

-Ես եղել եմ Կանադայում 2009թ-ին, երբ կերատոկոնուսի նոր բուժման մեթոդներ էին մշակվում եւ որոնք դեռ ներդրված չէին Հայաստանում: Ուսումնասիրեցի կերատոկոնուս հիվանդությունը, վիրահատական մեթոդները՝ քրոսլինքինգ, կերարինգ, կորեկցիայի մեթոդները, որոնք ներդրեցինք հայաստանյան ակնաբուժական պրակտիկայում: Բժիշկ Ինջեյանի հետ ծանոթացա արեւմտյան ակնաբուժության փորձին եւ ինձ բախտ վիճակվեց տեսնել Կանադայի հայտնի վիրաբույժների կողմից կատարած որոշ ակնաբուժական միջամտություններ:

Դրանք ներառում էին կատարակտի մի շարք վիրահատություններ Ֆակոէմուլսիֆիկացիայի մեթոդով, միաժամանակ շտկելով աստիգմատիզմը եղջերաթաղանթի կտրվածքներով կամ տեղադրելով աստիգմատիկ ներակնային ոսպնյակներ: Այդ ընթացքում այցելել եմ նաեւ Կանադայի օպտիկական լաբորատորիաներ, ուսումնասիրել ակնոցների և կոնտակտային ոսպնյակների արտադրության վերջին տեխնիկական նորությունները: Կորեկցիայի մեջ են հիմնականում եղել մեր ներդրումները:

<<Օպտոմեդ Կանադան>> հայտնի է գործունեության մեջ իր նորագույն սարքավորումների ներդրմամբ եւ կիրառմամբ: Որո՞նք են դրանք, կմատնանշեք մի քանիսը եւ ե՞րբ է վերջին անգամ կենտրոնը նոր տեխնոլոգիաներով համալրվել:

-Օպտիկական կոհերենտ տոմոգրաֆը (ՕԿՏ) ակնաբուժության մեջ առաջարկվել է ամերիկացի գիտնականների կողմից 90-ականներին: Հետազոտությունը կարևոր է ցանցաթաղանթի կենտրոնական հատվածի, տեսողական նյարդի հետազոտման համար: Այն անվնաս է, ցուցված է մակուլյար դեգեներացիաների, դիաբետիկ ռետինոպաթիաների, մակուլիտների, գլաուկոմայի, տեսողական նյարդի այլ հիվանդությունների ժամանակ:

17505746_1381853538588162_32685274_n

Կարելի է հայտնաբերել հիվանդությունը վաղ շրջանում, երբ դեռ չկա կլինիկական դրսևորում: Սարքն ունի հիշողության մեծ հնարավորություն. վերջին տաս տարիների հետազոտությունների պահպանված տվյալներն օգնում են գնահատել հիվանդության բնական ընթացքը, բուժման արդյունքը:

Այսինքն՝ կատարվում է նաեւ հիվանդության մոնիտորինգ: Ակնահատակի նկարահանման միջոցով հիվանդը ակնհայտ տեսնում է, թե ինչումն է իր խնդիրը: Ուրախությամբ կարող եմ նշել, որ կենտրոնը շուտով կհամալրվի նոր սարքերով:

17496280_1381853381921511_1930482730_n

-Ամսեկան որքա՞ն պացիենտ է կենտրոն այցելում, մասնավորապես ինչպիսի՞ խնդիրներով եւ ըստ ձեր վիճակագրության, ակնաբուժական ո՞ր հիվանդություններն առավելապես երիտասարդացման միտում ունեն:

– Ամսեկան ես սպասարկում եմ շուրջ 250 հիվանդի: Հիմնականում նրանք ռեֆրակցիոն խանգարումներով պացիենտներն են, դիմում են նաեւ գլաուկոմայի, կատարակտայի, ցանցաթաղանթի և տեսողական նյարդի տարբեր հիվանդություններով: Մեր այսօրվա կյանքը էապես հեշտացնող ժամանակակից սարքերը միաժամանակ ստեղծում են բարդույթներ:

Համակարգչային խաղերը բացասաբար են ազդում աչքերի վրա: Կարճատեսությունը, որն առաջանում է փոքր տարիքից, անկախ այն հանգամանքից ծնողներն ունե՞ն այդ խնդիրը, թե ոչ: Չոր աչքի համախտանիշը ունի լայն տարածում: Շատ հիվանդություններ առաջանում են սթրեսից, օրինակ` դիաբետիկ ռետինոպաթիան, կատարակտը, որը հանդիպում է 40 – անց մարդկանց շրջանում:

-Որպեսզի աչքի հիվանդությունները չխորանան եւ բուժման արդյունավետությունն առավել բարձ լինի, ի՞նչ խորհուրդ կտաք.

Որպեսզի աչքի հիվանդություն չառաջանա, չզարգանա, բարդություններ չլինեն, պետք է վաղ շրջանում դրանք հայտնաբերվեն: Հստակ է, որ ցանկացած հիվանդություն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել: Շատ կարևոր է իրազեկ լինելը: Եթե պացիենտը քաջատեղյակ է իր խնդրի մասին եւ գիտի ինչպես պայքարել դրա դեմ, նա արդեն երջանիկ է: Անորոշությունն այս պարագայում, բացասաբար է անդրադառնում հիվանդի հոգեբանության վրա: Խորհուրդ կտամ պահպանել աչքերի հիգիենան, համակարգչով աշխատել ընդհատումներով՝ ամեն 30 րոպեն մեկ 2-3 րոպե պարզապես հայացքը ուղղել հեռու:

 Զրույցը՝ Երվանդ Մարեյանի

 

«Օպտոմեդ Կանադա» աչքի ախտորոշման կենտրոն

Հասցե Ալեք Մանուկյան փող., շ 9, 0070, Երևան, Հայաստան

Հեռախոս +374 60 61 20 49 +374 60 61 21 49

Աշխատանքային ժամերն են՝ 09:00 -18:00

Վեբ կայք www.optomedcanada.am

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *