Մահացել է ռուսաստանցի ռոք երգի արքա, ազգությամբ հայ Արմեն Դավիդյանը

Օրեր առաջ կյանքից հեռացավ ռուսաստանցի խորհրդային ժամակաշրջանի ռոք եւ պոպ երաժշտության հիմնադիրներից մեկը, հրաշալի երգիչ ազգությամբ հայ Արմեն Դավիդյանը: Ստեղծագործական բավական բուռն կյանք ապրած երգիչը, Ռուսաստանի վաստակավոր արտիստ, օպերային երգիչ Սերգեյ Դավիդյանի որդին է: Մայրը եղել է տաղանդավոր դաշնակահարուհի:

davidyan-marshal-strizh

Ծնվել է 1956 թ-ին Մոսկվայում եւ դեռ վաղ հասակից տարվել ռոք երաժշտությամբ: 1972 թ.-ին, դեռ բավական երիտասարդ Դավիդյանը դառնում է «Նահանջ ամառ” լեգենդար ռոք խմբի մենակատարը: Սակայն մեկ տարի հետո զորակոչվում է բանակ եւ ծառայությունից հետո ստեղծում «Կամավոր հասարակություն» երաժշտական խումբը՝ շարունակելով կատարել դասական ռոք հիթեր, որից հետո նրա երաժշտական կարիերան շարունակվում է առավել պրոֆեսիոնալ մակարդակով՝ երաժշտական խումբը վերանվանվում է՝ դառնալով Վիկտորիա:

medium_e296e6a18ef35cf10c87a675724a78f3

Արմեն Դավիդյանին մեծ հռչակ բերեց հատկապես ռուսական առաջին հեռուստաընկերությամբ հեռարձակվող հայտնի «Ձայն» նախագծին մասնակցելը, որտեղ նա հանդես եկավ կատարելով Ռեյ Չարլզի երգացանկից: Երգիչը Հայաստանում մենահամերգով հանդես է եկել մեկ տարի առաջ:

8372a8f96ac0018248dc0e1662979c77

Արմեն Դավիդյանի առողջական վիճակը վատթարանում է նոյեմբերի 11-ին, սակայն մեկ օր հիվանդանոցում անցկացնելուց հետո, նրա կյանքը փրկել չի հաջողվում:

 Երգչի հուղարկավորությունը կկայանա նոյեմբերի 16-ին Մոսկվայի Սուրբ Աստվածածնի տաճարում:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *