12443_b

Մայրաքաղաքում բացված «Հիլթոն» միջազգային հյուրանոցը զբոսաշրջային նոր հոսքեր կապահովի

Երեւանի կենտրոնում` կրկեսի նախկին շենքի հարեւանությամբ, այսօր՝ հուլիսի 18-ին պաշտոնապես բացվեց «Հիլթոն» հյուրանոցների համաշխարհային ցանցի հյուրանոցը Հայաստանում՝ DoubleTree By Hilton-ը: «Ռենկո» ընկերությանը պատկանող, միջազգային դասակարգմամբ 4Տ (չորս աստղանի) հյուրանոցը 15 հարկից է բաղկացած:

Հյուրանոցում 176 սենյակ կա, որոնք երեք կատեգորիաների են բաժանված՝ ստանդարտ, ջունիոր սյութ, դաբլ սյութ: Համարի գները տատանվում են 75 հազար դրամից մինչեւ 120 հազարը: Հյուրանոցում կա 2 բար, 1 ռեստորան, հանդիպումների 8 սենյակ, ֆիթնես եւ սպա կենտրոններ: Հյուրանոցը կառուցվել է 14 ամսվա ընթացքում, այն զբաղեցնում է 16.000 ք.մ. մակերես, կառուցման համար ծախսվել է 35 մլն ԱՄՆ դոլար:

Հյուրանոցի բացմանը նաեւ ներկա է գտնվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության Նախագահը շրջել է միջազգային բարձրակարգ հյուրանոցային ապրանքանիշի պահանջներին համապատասխան կառուցված նորաբաց հյուրանոցային համալիրում, ծանոթացել իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին: Հյուրանոցի բացումը կատարել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն Ջովաննի Ռուբինին, ընկերության բաժնետեր Ջովաննի Գասպարինին:

«Դաբլթրի-բայ-Հիլթն» հյուրանոցը կառուցվել է պետական-մասնավոր համագործակցության պայմանագրի շրջանակներում՝ նախկին հեծանվահրապարակի տարածքում, «Ռենկո» ընկերության կողմից։ 16 ամիս տևած շինարարության ընթացքում «Ռենկո» ընկերությունը ներգրավել է ավելի քան 500 աշխատակից։ Պատասխանատուների ներկայացմամբ, հյուրանոցի անձնակազմը բաղկացած կլինի մոտ 200 աշխատակցից։ Ընկերությունը նախագծի շինարարական աշխատանքները նախատեսում է իրականացնել 5 տարվա ընթացքում՝ կատարելով 130-150 մլն եվրոյի ներդրում։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *