ԿԱՐԵՎՈՐ
Search
скачанные файлы (5)

Մայր Աթոռից պարզաբանել են HSBC բանկում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվամբ գրանցված հաշվեհամարի հետ կապված գաղտնազերծումները

Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը զեկույց է հրապարակել՝ ներկայացնելով ամբողջ աշխարհում HSBC բանկի շուրջ 100 հազար հաճախորդների տվյալները, որոնք պարունակում են ավելի քան 200 երկրների 100 հազար ֆիզիկական ու իրավաբանական անձանց վերաբերյալ ինֆորմացիա, մինչեւ 2007-ը: Հայտարարված տվյլաների մեջ հիշատակվել է է նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվամբ գրանցված հաշվեհամարը: 2006-2007 թվականներին նրա անունով անձնական հաշիվ է գործել, որի վրա 1.1 միլիոն դոլար է եղել:

Փաստաթղթերում չի հստակեցվում, թե հաշիվն ինչպես է կապված Գարեգին Բ Կաթողիկոսի հետ: Գարեգին Բ-ի անունն առաջին անգամ HSBC բանկի հաճախորդների ցուցակում հայտնվել է 2000 թ-ին.: Մայր Աթոռից պարզաբանել են, որ տվյալ հաշվեհամարը բացվել է դեռեւս Գարեգին Առաջինի ժամանակ եւ նրա մահից հետո փոխանցվել է Գարեգին Երկրորդին եւ պատկանում է Մայր Աթոռ. Ս. Էջմիածնի տնօրինությանը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *