ԿԱՐԵՎՈՐ
Search
DSCN4638

<<Բուժօգնությունը կազմակերպում ենք միջազգային չափանիշներին համապատասխան>> մանկաբարձ-գինեկոլոգ Վարդան Ռափյան

Վարդան Վոլոդիայի Ռափյան. մանկաբարձ-գինեկոլոգ. <<Սլավմեդ>> ԲԿ-ի ծննդատան վարիչն է: Ծնվել է 1959թ-ի փետրվարի 23-ին: 1982թ. ավարտել է Երեւանի բժշկական ինստիտուտի, (այժմ համալսարան) բուժական ֆակուլտետը՝ ստանալով մանկաբարձ-գինեկոլոգի որակավորում:

Աշխատանքային գործունեություն

1983-1988 թթ -ին աշխատել է Գյումրիի ծննդատանը որպես մանկաբարձ-գինեկոլոգ իսկ 1988-1995թթ -ին ՄՄԱՊԳՀԿ-ում որպես կրտսեր գիտաշխատող, մանկաբարձական բաժանմունքի վարիչ:

1995-1999թթ. եղել է թիվ 4-րդ ծննդատան բուժական գծով տեղակալ իսկ 1999-2002թթ -ին՝ Մալաթիա ԲԿ -ի ծննդօգնության գծով փոխտնօրեն:

2002-2013թթ-ին աշխատել է Ս. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ -ում որպես ծննդատան վարիչ:

2013-2014 թթ –ին եղել է Բեգլարյան ԲԿ-ի բուժական գծով փոխտնօրենը. 2014թ-ից առ այսօր Սլավմեդ ԲԿ-ի ծննդատան վարիչն է:

Գիտական գործունեություն

1997թ-ից առ այսօր ՀՀ բժիշկների վերապատրաստման ազգային ինստիտուտի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի, այնուհետև ԵՊԲՀ–ի շարունակական բժշկության ֆակուլտետի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ է:

1993թ պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ <<պտղի ներարգանդային հիպօքսիայի ժամանակ բջիջների թաղանթների փոփոխությունը>> թեմայով:

Գինեկոլոգիայում գիտական աշխատանքներըը նվիրված են հեշտոցային վիրաբուժության յուրահատկություններին (էքստիրպացիա, արտանկումներ):

Հեղինակ է ավելի քան 20 գիտական հոդվածների

Ընտանիք

Ամուսնացած է, ունի 3 զավակ, 2 թոռ: Կինը՝ Նելլի Լեւոնի Շիգանյանն է, նյարդաբանը՝ <<Սլավմեդ>> ԲԿ-ի Որդին՝ Հովհաննես Վարդանի Ռափյանը, բժիշկ ստոմատոլոգ է <<Ավանտա >> բժշկական կենտրոնում: Մյուս որդին՝ ԵՊԲՀ-ի ուսանող է:

Դուստրը՝ Հասմիկ Վարդանի Ռափյանը, բժիշկ ռադիոլոգ է <<Սլավմեդ >> ԲԿ -ում:nkar 1

-Գինեկոլոգիական եւ մանկաբաձության ոլորտում հիվանդությունների կանխարգելման եւ վիրահատական միջամտությունների ինչպիսի՞ նորագույն մեթոդներ են կիրառվում «Սլավմեդ» ԲԿ-ում եւ ո՞րն է այս բաժանմունքի հիմնական նպատակը:

-Մեր նպատակը մշտապես կատարելագործվելն է, նոր բուժական մեթոդներին տիրապետելը ծամանակակից բժշկության մասին իրազեկվելը, նորարարություններին հետեւելը եւ այն ամենը ինչը համահունչ է ընդհանուր բժշկագիտության զարգացմանը: Գինեկոլոգիան եւ մանկաբարձության ոլորտն այսօր դինամիկ զարգանում են, եւ մենք ջանում ենք բուժօգնությունը կազմակերպել միջազգային չափանիշներին համապատասխան:

Գինեկոլոգիական հիվանդությունների կանխարգելման եւ բուժման հիմնական ուղղությունները նախաքաղցկեղային իրավիճակիների չարորակ նորագոյացությունների ժամանակին հայտնաբերումն ու ախտորոշումն է: Հաճախակի հանդիպում են արգանդի վզիկի քաղցկեղը, լորձաթաղանթի բարորակ նորագոյացությունները, արգանդի միոմաները եւ այս պարագայում շատ է կարեւորվում դրանց վաղ փուլում հայտնաբերումը: Վիրահատությունները հիմնականում կատարվում են ոչ ինվազիվ եղանակով, հեշտոցային ճանապարհով, լապարասկոպիկ եղանակով, առանց որովայնահատման եւ ընդ որում՝ տեղային անզգայացմամբ:

Արգանդի իջեցումների արտանկման, հեշտոցային պատի իջեցման, վիրահատությունները, որոնք ուղղված են շեքի հետծննդյան արատների, մկանների անատոմիական վերականգնմանը, դարձյալ կատարվում են հեշտոցային ճանապարհով: Հավելումների վիրաբուժական միջամտությունների ժամանակ հիմնականում փորձում ենք կիրառել լապարասկոպիկ եղանակը, դրանք վերաբերում են անպտղության հետ կապված վիրահատություններին, արտագանդային զարգացող հղիություններին, կիստաների հեռացմանը:

b9c7763

-Ինչպիսի՞ նորագույն սարքավորումներով է հագեցած <<Սլավմեդ>>բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքը:

-<<Սլավմեդ>> բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի վիրահատարանը հագեցած է ժամանակակից եւ լավագույն սարքավորումներով՝ անզգայացման Dräger Fabius+ եւ Storz լապարասկոպիկ համակարգով, որտեղ կատարվում են արգանդի հավելումների գոյացությունների վիրահատական բուժում լապարոտոմիկ և լապարոսկոպիկ եղանակով, արգանդի նորագոյացությունների վիրահատական բուժում լապարոտոմիկ, լապարոսկոպիկ եւ հեշտոցային եղանակներով, կոնսերվատիվ միոմեկտոմիա, վերարտադրողական ֆունկցիայի պահպանմամբ, արգանդի եւ հեշտոցի պատերի իջեցման եւ արտանկման վիրահատական բուժում, կանանց մոտ անմիզապահության վիրահատական բուժում, արգանդի փողերի անցանելիության ստուգում անպտղության դեպքում (ռենտգենոլոգիական եւ լապարոսկոպիկ եղանակով), հիստերոսկոպիա, հիստերոռեզեկտոսկոպիա:

c728e91

Սովորաբար արյան արտադրությունը գինեկոլոգիական ինչպիսի՞ հիվանդությունների ազդակ է:

-Երբ կա արյունային արտադրություն, անհապաղ պետք է դիմել մասնագետի՝ պարզելու պատճառը: Դրանք կարող են լինել մի քանիսը, արգանդի միոմայի, ձվարաններում նորագոյացությունների զարգացման, հորմոնալ խանգարումների, լորձաթաղանթի փոփոխությունների արդյունք:

Նախաքաղցկեղային հիվանդությունների վաղ հայտնաբերումը, ինչպես արդեն նշեցի, կարող է նպաստել արդյունավետ բուժմանը: Հետազոտության արդյունքում մասնագետները կարող են պարզել առկա՞ է նախաքաղցկեղային իրավիճակ, թե ոչ, կամ կա՞ արդյոք անհրաժեշտություն վիրաբուժական միջամտության: Ի դեպ արգանդի վզիկը հեշտությամբ ենթարկվում է հետազոտության եւ ցանացած փոփոխություն ամենավաղ շրջանում հնարավոր է ախտորոշել անցավ, ուստի կարեւոր է վաղ շրջանում հայտնաբերել հիվանդությունը եւ խուսափել հնարավոր բարդություններից:

-Որպեսզի հղիությունն առավել անվտանգ անցնի, ծննդկանն ի՞նչ հաճախականությամբ պետք է վերահսկողության տակ առնվի:

-Որպեսզի հղի կնոջ մոտ առողջական խնդիրները, լյարդի, թոքի, երիկամի հետ կապված, ժամանակին բացահայտնվեն, կինը պետք է հղիության առաջիկա 3 ամսվա ընթացքում բժշկի մոտ հաշվառվի, որպեսզի առողջ երեխա լույս աշխարհ բերի:

dac1e5f

Հղիները բաժանվում են ցածր եւ բարձր ռիսկային խմբերի: Ցածր ռիսկային խմբում ներառված են այն կանայք, որոնց մոտ հղիությունը դիտարկվում է որպես նորմալ բնականոն ֆիզիոլոգիական վիճակ, իսկ բարձր ռիսկային խմբում կանանց հղիությունը ընթանում է շեղումներով, ի հայտ բերելով որոշ առողջական խնդիրներ: Ցածր ռիսկային հղիները սովորաբար ամիսը մեկ անգամ են հետազոտվում, իսկ բարձր ռիսկային հղիներին շատ անգամ խորհուրդ է տրվում մշտական հսկողության տակ լինել, անհրաժեշտության դեպքում ստացիոնար, իսկ արդեն հղիության երկրորդ շրջանում՝ հետազոտվել շաբաթը մեկ անգամ:

Պարբերական հետազոտությունները թույլ են տալիս հասկանալ՝ ինչքանո՞վ է կինը բնականոն տանում հղիության ընթացքը իսկ ֆունկցիաների խանգարման դեպքում, կարգավորել իրավիճակը որոշ միջամտությունների արդյունքում: Ցավոք սրտի, սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների աճի միտումը դեռ պահպանվում է:

a6771d6

-Ըստ վիճակագրությամն, յուրաքանչյուր տարի Հայաստանում լույս սշխարհ չի գալիս 1400 աղջիկ երեխա: Որքա՞ն հաճակի են կանայք դիմում անցանկալի հղիությունների ընդհատման համար:

-Այո, այս միտումը թերեւս կա եւ պայմանավորված է ե՛ւ սոցիալական ե՛ւ սեռային խտրականությամբ: Ներկա պայմաններում ընտանիքները ձգտում են ունենալ 1-2 երեխա, շատ երեխա ունենալու պարագայում երկրի ժողովրդագրական պատկերը կփոխվի: Մեր կենտրոնում այս խնդիրը վերահսկվում է եւ շատ քիչ տոկոս են կազմում ընդհատվող հղիությունները:

Սովորաբար արհեստական ընդհատումները նաեւ առողջության տեսանկյունից են վտանգավոր եւ հանգեցնում են երկրորդային անպտղության, ինչն էլ իր հերթին առաջացնում է սոցիալական խնդիր: Արհեստական ընդհատումները լավագույն եղանակը չեն հղիությունից խուսափելու համար: Պետք է պարզապես կանխարգելել հղիությունը, քան ընդհատել այն: Հայաստանում որպես միտում առաջնային հղիությունները պահպանվում են եւ ընդհատվում են հիմնականում երկրորդային հղիությունները:

-Արհեստական ընդհատումից հետո որքա՞ն ժամանակ է պետք կնոջը վերարտադրողական առողջության վերականգնման համար:

779d921

Օրգանիզմը 1-2 ամսից վերականգվում է եւ կինը կարող է հղիանալ, սակայն հետվիժումային իրավիճակիները վտանգավոր են այն տեսանկյունից, որ կարող են հանգեցնել նաեւ բորբոքային հիվանդությունների:

Անպտղության դեմ ծննդատունը եւս արդյունավետորեն աշխատում է եւ հղիները մեզ մոտ բավական մեծ տոկոս են կազմում եւ համագործակցում ենք անպտղության կենտրոնների հետ: Արդյունավետեությունը չի կարող 100 տոկոս լինել, բայց Հայաստանում այդ մեթոդներով հղիանալու հավանականությունը եվրոպական զարգացած երկրիներից համեմատելի են Գերմանիայիա, Ֆրանսիայի Իսրայելի կլինիկաների հետ: Հայաստանում անպտղության դեմ բուժման մեթոդները բավական լավ դիրքերում են:

Անպտղությունը նաեւ   կարող է  գենետիկ  փոխանցվել եւ առաջանալ տարբեր՝ տղամարդկանց մոտ սերմի որակի, կանանց մոտ տարբեր հորմոնալ խանգարումների եւ այլ պատճառներով:

e9ede89

– Արդյոք կնոջ տարիքի հետ փոքրանում է հղիանալու հավանականությունը,

-Որպես կանոն 40 անց կանանց մոտ վերարտադրողական ֆունկցիան աբկում է հանգեցնում անպտղության: Ակտիվ ռեպրոդուկտիվ շրջանը համարվում է 35-40 տարեկանը:

 

Ծննդատան և գինեկոլոգիական ծառայության ղեկավար «Սլավմեդ» բժշկական կենտրոնում

Բաղրամյան պող, 3-րդ նրբ, շ. 4/8, Երևան 0033, Հայաստան

Հեռախոս +374 10 32 33 11 +374 91 42 78 05

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *