ԿԱՐԵՎՈՐ
Search
18645 (1)

Մարտակերտում մայիսյան Եռատոնին նվիրված միջոցառումներ են կայացել

Այսօր` մայիսի 9-ին, մայիսյան Եռատոնի կապակցությամբ, Մարտակերտ շրջկենտրոնում կայացել է տոնական շքերթ . քաղաքի փողոցներով հանդիսավոր քայլերթով անցել է զինվորական շարասյունը: Այս մասին գրում է ԱՐՑԱԽՊՐԵՍ-ը: Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ՝ այնուհետև տեղի է ունեցել ծաղկեպսակադրություն՝ Մարտակերտի «Փառք ազատամարտիկներին» հուշահամալիրում:

Տոնական միջոցառման մասնակիցները այցելել են նաև «Փառքի սրահ»: Տոնական միջոցառումների շրջանակներում, Մարտակերտում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, որի ժամանակ, մայիսյան հաղթանակների խորհրդին ու հայ ազգի համար դրանց ունեցած նշանակությանն է անդրադարձել զորամիավորման ԱՀՏԱ գծով հրամանատարի տեղակալ Վրեժ Իշխանյանը:

Այնուհետև կայացել է տոնական համերգ` Մարտակերտի մշակույթի և երիտասարդական կենտրոնի երգիչ-երգչուհիների կատարմամբ: Համերգին հաջորդել է տոնական ընդունելություն շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի մոտ, ով Եռատոնի առթիվ շնորհավորել և մեդալներով պարգևատրել է մի խումբ ազատամարտիկների:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *