22868

Մեծ աղմուկ է բարձրացել Մոլդովայում. Քիշնևում հայկական եկեղեցին ու հարակից գերեզմանատունը վտանգված են

Մոլդովայի հայ համայնքի ղեկավար Վեներա Գասպարյանը լրագրողներին պատմում է քառամյա վաղեմության սահմռկեցուցիչ պատմություն:
Քիշնևում հայկական եկեղեցին ու հարակից գերեզմանատունը վտանգված են: Սգո ծառայություններ մատուցող պետական կազմակերպության պաշտոնյաները ցանկանում են հուղարկավորության համար նոր տեղեր վաճառել հայկական պատմական գերեզմանատանը: Տեղը չափազանց թանկ է, քանի որ մայրաքաղաքի կենտրոնում է: Տեղի հայերին սպառնում են, վախեցնում են նույնիսկ ֆիզիկական հաշվեհարդարով: Գերեզմանակռիվը սկսվել է 2003-ից, երբ սգո ծառայությունը հուղարկավորեց երկու աճյուն: Պատկան բոլոր կառույցները նոր հուղարկավորությունները համարեցին անօրինական, բայց նոր գերեզմանները շատացան:
Հայերը սկսեցին ավելի շատ բողոքել, ինչին ի պատասխան նոր ու անօրինական գերեզմանների համար տեղ վաճառող պաշտոնյաները դիմեցին բացահայտ շանտաժի: Այսօր էլ խոչընդտում են հայերի հավաքները նույնիսկ եկեղեցում` սպառնալով, որ այն նույնպես կխլեն
Հայ համայնքի ղեկավարը նշեց, որ երեկվանից աղմուկ է բարձրացրել նաև Մոլդովայում, ասուլիսներ հրավիրել: Ըստ նրա՝ տեղի հասարակական կարծիքը հօգուտ հայ համայնքի է:
«Քաղաքի գերեզմանների տնօրենը գռեհիկ ձևով, ոստիկանության հետ կեղծիքի միջոցով ճնշումներ է գործադրում իմ և հայ ակտիվիստների նկատմամբ, որ տարածքը վերցնեն: Քաղաքային ղեկավարությունն էլ ներքին կարգով համաձայնություն է տվել, մեզ խոստանում է հարցը կլուծեն, նրանց ասում առաջ գնացեք, բայց հավատացնում եմ Ձեզ, ոչ մի սանտիմետր չեք զիջելու»,-ասաց նա:

Վեներա Գասպարյանը նաև խնդրել է բարձրաձայնել խնդիրը՝ օգնություն ակնկալելով նաև ՀՀ սփյուռքի նախարարությունից, Ազգային ժողովից և խնդրով մտահոգ բոլոր մարդկանցից։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *