10945581_364137177106732_4275575163526963425_n

Մեկնարկել է «Ես եմ Արցախը» խորագրով լուսանկարների մրցույթը.

Արցախի Հանրապետության կառավարությունը հայտարարում է լուսանկարների մրցույթ՝ «Ես եմ Արցախը» խորագրով: Մրցույթը նվիրվում է «Արցախի վերածննդի» օրվան՝ փետրվարի 20-ին: Մրցույթին մասնակցելու համար լուսանկարը պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին՝

1. Համապատասխանելիություն Արցախյան շարժման սկզբունքներին և արդյունքներին՝ ազատություն, անկախություն, ինքնորոշում, խաղաղություն, հայրենապահպանություն, պայքար և այլն: Մասնակիցներն ազատ են ցանկացած կերպ մեկնաբանելու նշյալ և այլ առնչվող սկզբունքները:

2. Այն պետք է JPG ձևաչափով լինի:

3. Լուսանկարի վրա կամ հայտի նամակում պետք է ուղարկել դրա մակագրությունը (caption) հայերենով:

4. Լուսանկարը պետք է կատարված լինի մասնակցի կողմից. Այլ հեղինակների լուսանկարները չեն ընդունվելու:

5. Տարիքային, ազգության, բնակության վայրի և այլ սահմանափակություններ չկան հեղինակների համար:

Մասնակցելու համար պետք է contest@gov.nkr.am և NKRgovernment@gmail.com էլեկտրոնային հասցեներին ուղարկել նշյալ պահանջներին համապատասխանող լուսանկար, իսկ նամակում գրել հեղինակի անուն-ազգանունը, բնակության վայրը, տարիքը և լուսանկարի մակագրության տեքստը: Մեկ հոգին կարող է առավելագույնը 3 լուսանկար ուղարկել:

Բոլոր լուսանկարները կանցնեն առաջնային դիտարկում։ Մրցույթի պայմաններին համապատասխանելու դեպքում, հայտը ստանալուց հետո մեկ օրվա ընթացքում լուսանկարը կտեղադրվի Facebook-ում գտնվող կառավարության էջում:

Հաղթող ճանաչված հեղինակներին կտրվեն արժեքավոր մրցանակներ

Առաջին երեք հաղթող լուսանկարները որոշվելու են 50 տոկոս հավանումների և 50 տոկոս մասնագիտական հանձնաժողովի գնահատականների հաշվարկման միջոցով, որոնց հեղինակներին տրվելու են արժեքավոր մրցանակներ: Լինելու են նաև խրախուսական որոշ մրցանակներ:

Հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 18-ը:

 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *