Մեկնարկեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած ավանդական հեռուստամարաթոնը

Րոպեներ առաջ  մեկնարկեց համահայկական դրամահավաքը, որի ողջ հասույթը տրամադրվելու է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցման աշխատանքներին: Նշենք, որ հեռուստամարաթոնի բուն նպատակը ավտոմայրուղու շինարարությունը ավարտին հասցնելն է, որի առաջին փուլն արդեն իրականացվել է: 2013թ-ին նվիրաբերված գումարներով ընթացիկ տարում իրականացվել են լայնածավալ հողային աշխատանքներ, որոնք կավարտվեն տարեվերջին:

Շուրջ 116 կմ երկարությամբ ավտոճանապարհն ունի 10 մետր լայնություն, որից 7 մետրը կկազմի ասֆալտապատ երթեւեկելի հատվածը: Կատարված աշխատանքները ներառում են ողջ ճանապարհի երկայնքով ջրահեռացման խողովակների տեղադրում, ինժեներական ցանցերի, ափապաշտպան եւ արգելապաշտպան կառույցների իրականացում, հենապատերի ու եզրաքարերի կառուցում, 17 մեծ ու փոքր կամուրջների կառուցում ու վերանորոգում: Նշենք, որ ավտոմայրուղու կառուցումը դիտարկվում է  ռազմավարական եւ տնտեսական կարեւոր նշանակություն ունեցող ծրագիր եւ խնդիր է դրված  2015թ. ավարտել մայրուղու ասֆալտապատումը:Նոր ճանապարհի միջոցով 37 կմ-ով կկարճանա Հայաստան-Արցախ ճանապարհը:

Հեռուստամարաթոնին մասնակցելու համար այս օրերին ԱՄՆ ում է գտնվում Արցախի պատվիրակությունը՝ հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ։ 

Հեռուստամարաթոնից առաջ կայացել է նաեւ համաեվրոպական հեռախոսամարաթոնը, որի արդյունքում 1 մլն 82 հազար 62 եվրո գումար է հանգանակվել:

Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի շինարարությունն ընդհանուր առմամբ գնահատվում է 32 մլն դոլար:

Հեռուստամարաթոնի կազմակերպչական աշխատանքներին մասնակցելու  հայտ են  ներկայացրել 350 կամավորներ: Հավելենք, որ հեռուտամարաթոնը կտեւի 12 ժամ եւ կավարտվի առավոտյան ժամը՝ 08 00-ին:

 

 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *