ԿԱՐԵՎՈՐ
Search
14608019_1251327488264066_394613780_n

Մեկնարկեց հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդեսը

Հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությաւնները հաստատվել են 1992թ. սեպտեմբերի 7-ին:Կապված սրա հետ ինչպես Հայաստանում,այնպես էլ Ճապոնիայում տարեցտարի կազմակերպվում են տարրաբնույթ միջոցառումներ՝զարգացնելու ու սերտացնելու 2 երկրների միջև հարաբերությունները։

14585547_1251327491597399_1187027564_n

Համագործակցության շրջանակներում հայ-ճապոնական «էյբիք» կազմակերպությունը, համագործակցելով Ճապոնիայի Գալերիա Գինձա Ի Չոմե ցուցասրահի հետ ,որի տնօրենն է Մակի Միկիկոն, շուրջ մեկ տասնամյակ է, ինչ կազմակերպում է համատեղ անհատական և խմբակային ցուցահանդեսներ Հայաստանում և Ճապոնիայում: Նպատակն է հայ արվեստասերին ծանոթացնել Ճապոնիայի ժամանակակից արվեստին և, փոխադարձաբար, ճապոնացի արվեստասերին՝ հայ ժամանակակից գեղանկարչությանը: Նմանատիպ միջոցառմանն ականատես եղանք Հոկտեմբերի 4-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում,որտեղ կայացավ «Մարդը՝ բնության մի մասնիկ» խորագիրը կրող հայ-ճապոնական ժամանակակից արվեստի ցուցահանդեսի բացման արարողությունը:14569047_1251327478264067_1785647143_n

Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանն,ով ողջունելով հյուրերին ու ներկաներին նշեց,որ սա արդեն երկրորդ ցուցահանդեսն է համագործակցության շրջանակներում ու մոտ ապագայում նմանատիպ ցուցահանդես լինելու է նաև Ճապոնիայում՝ներկայացնելով հայ արվեստագետների աշխատանքները։Այնուհետև ելույթ ունեցավ Ճապոնիայի Գալերիա Գինձա Ի Չոմե ցուցասրահի տնօրեն՝ Մակի Միկիկոն,ով հույս հայտնեց,որ համագործակցությունը կշարունակվի՝ ներկայացնելով երկու երկրների արվեստագետների աշխատանքները։

14585278_1251327468264068_2045266241_n

14593255_1251327451597403_635592724_n

Ցուցահանդեսին իրենց ստեղծագործություններով կներկայանան հայ և ճապոնացի արվեստագետներ Այակո Ֆուջիմոտոն, Միձուե Թաքուջին, Խաչատուր Մարտիրոսյանը, Աշոտ Հարությունյանը, Հասմիկ Ավետիսյանն ու այլոք:Միջոցառման վերջում շնորհակալական ելույթներով հանդես եկան ինչպես հայ,այնպես էլ ճապոնացի արվեստագետները։ Ցուցահանդեսը գործելու է մինչև հոկտեմբերի 7-ը:

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝Սիրարփի Կարապետյանի

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *