images (2)

Մեկնարկեց <<Հազվագյուտ քիմիական էլեմենտներ` արդյունահանում, բաժանում և ժամանակակից նյութեր>> I միջազգային սիմպոզիումը

Երևանում, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց <<Հազվագյուտ քիմիական էլեմենտներ` արդյունահանում, բաժանում և ժամանակակից նյութեր>> I միջազգային սիմպոզիումը: Սիմպոզիումը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ-ն, ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվ. Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը, <<Էկոատոմ>> գիտաարտադրական միավորումը ՀՀ, «ՄԻՖԻ» ազգային հետազոտական միջուկային համալսարանը ՌԴ, Տոմսկի ազգային հետազոտական պետական համալսարանը ՌԴ: Քննարկմանն են ներկայացվել 21 գիտական աշխատանք, որոնք վերաբերվում են նոր տեխնոլոգիաների կիրառման հեռանկարներին, հազվագյուտ էլեմենտների հիման վրա նանոնյութերի օգտագործմանը, ռադիոակտիվ թափոնների վերամշակմանը, լյումինաֆորների հիման վրա էներգախնայող տեխնոլոգիաների մշակմանը և այլն: Սիմպոզիումի շրջանակներում անց կացվում են կլոր սեղաններ, որտեղ քննարկվում են համատեղ գիտական ուղղությունները: Նախատեսվում է 3 փոխըմբռնման հուշագրերի ստորագրում` ՀՀ ԳԱԱ-ի և «ՄԻՖԻ» ազգային հետազոտական միջուկային համալսարանի ՌԴ միջև, ՀՀ ԳԱԱ-ի և Տոմսկի ազգային հետազոտական պետական համալսարանի ՌԴ միջև և <<Էկոատոմ>> գիտաարտադրական միավորման և Տոմսկի ազգային հետազոտական պետական համալսարանի ՌԴ միջև: Սիմպոզիումի աշխատանքները կշարունակվեն մինչև օգոստոսի 27-ը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *