18052715_1468605729869573_293368347_n

Մեկնարկեց «In Tour Expo 2017» 4-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը:

Երեւան Էքսպո կենտրոնում մեկնարկեց Էքսպո Գրուպ ընկերության կողմից կազմակերպած «In Tour Expo 2017» 4-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: «In Tour Expo 2017» ցուցահանդեսը լավագույն հարթակն է ոլորտի մասնագետների եւ սպառողների շփման համար: Նախորդ տարիների փորձն ապացուցեց, որ այստեղից են մեկնարկում սեզոնի նոր եւ լավագույն առաջարկները: Ցուցահանդեսը բացահայտում է տուրիստական առաջարկների ողջ տեսականին՝ շրջագայությունների կազմակերպում ամբողջ Հայաստանում, Արցախում եւ աշխարհի տարբեր երկրներում, ավիափոխադրումներ, հյուրանոցների ամրագրում, գործնական տուրեր եւ այլն:

18073160_1468605669869579_654514139_n

«In Tour Expo 2017» ցուցահանդեսին մասնակցելու են տուրիստական ոլորտի շուրջ 80 ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Չեխիայից, Իսրայելից, Վրաստանից, Իրանից, Եգիպտոսից եւ այլ երկրներից:

Ողջույնի խոսքով ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանն,ով արդյունավետ աշխատանք մաղթեց ցուցահանդեսի մասնակիցներին` կարևորելով նմանատիպ միջոցառումների անցկացումը Հայաստանում:Ելույթներով հանդես եկան նաև Արցախի Հանրապետությունից էկոնոմիկայի փոխնախարար Սերգեյ Շահվերդյանը, Էքսպո գրուպի տնօրեն Վահագն Միրիջանյանը աէրոֆլոտ ընկերության տնօրեն Ալեքսանդր Չարիշկինը, Անդրեյ Ռոբկոն և այլք։

18109582_1468605663202913_1375830380_n

«In Tour Expo 2017» ցուցահանդեսի աջակիցներն են`ՀՀ Կառավարությունը, ՀՀ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը , Զբոսաշրջության պետական կոմիտեն: Ցուցահանդեսի գործընկեր երկիր՝ Ռուսաստանի Դաշնություն : Ցուցահանդեսի գլխավոր հովանավոր՝ Աէրոֆլոտ ավիաընկերությունն ու Էքսպո Գրուպ ընկերությունը։ Ցուցահանդեսի ընթացքում գլխավոր հովանավոր Աէրոֆլոտ ավիաընկերության, ինչպես նաեւ Անրիվա Տուր տուր-օպերատորի եւ Նաիրի ՍՊԱ Ռեսորթի կողմից ցուցահանդեսի այցելուների միջեւ խաղարկվելու են բազմաթիվ արժեքավոր մրցանակներ` ավիատոմսեր, ուղեգրեր եւ այլն:

Շրջելով տաղավարներով նկատվում էր աշխուժ և արդյունավետ աշխատանքային ընթացք, կարծես բոլոր տուրիստական ընկերություններն ու հյուրանոցները լինեին «մրցակցության մեջ» միմյանց հետ՝յուրաքանչյուրն առաջարկում էր յուրահատուկ, հետաքրքիր ծրագիր։ Մասնակիցների շարքում էին Vank (կենտրոնական գրասենյակը գտնվում է ԼՂՀ Մարտակերտի շրջանի համանուն գյուղում,որը բացվել է 2017 թվականի հունվարին ու գործունեություն է ծավալում Արցախում՝առաջարկելով տարբեր տուրիստական ծառայություններ, ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի արտերկրի տարածքներում), Nostalgia Tour, կենտրոնական գրասենյակը գտնվում է Երևանում, ու գործունեություն է ծավալում, ինչպես Հայաստանում ու Արցախում, այնպես էլ արտերկրում առաջարկելով տարբեր տուրիստական ծառայություններ, ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի տարածքներում), Արցախ հյուրանոցը, (կառուցվել է տեր և տիկին Յուրի և Գալինա Ղազարյանների նախաձեռնությամբ և միջոցներով:

18052772_1468605666536246_2091179616_n

Այն կառուցվել է քաղաքի կենտրոնից ոչ հեռու, հանգիստ ու անաղմուկ վայրում: Այն կրում է «Արցախ» անունը, թանկագին մի անուն մեր ազգի համար, որ խորհրդանիշն է մեր հնագույն մշակույթի, որն արտասանելիս հպարտությամբ ենք լցվում: Ջանք ու եռանդ չենք խնայել մեր հյուրերին հրամցնելու Արցախյան հյուրասիրությունն ու հոգատարությունը),առաջին անգամ այստեղ էր ներկայացել նաև “PATRIOT PATH” էքստրեմալ տուրիզմ առաջարկող զբոսաշրջային ընկերությունն, (սրա գրասենյակը ևս գտնվում է մայրաքաղաքում՝առաջարկելով հետևյալ ծառայություններն ջիպտուրեր դեպի Հայաստանի գեղատեսիլ վայրեր, որտեղ հայտնի պատմամշակութային արժեքների կողքին բնության անհայտ հրաշքներն են՝ քարանձավներ, բերդեր, ջրվեժներ, վայրի բնության կուսական վայրեր:

Մեր փորձառու վարորդները գիտեն այն, ինչ չեք գտնի անգամ համաշխարհային սարդոստայնում: Patriot Path-ը կազմակերպում է նաև ձեր էքստրեմալ հանգիստը բնության գրկում՝ սարերի մագլցում, ուխտագնացություններ, գիշերակաց հյուրատներում ու վրաններում: Ի դեպ, ցանկության դեպքում մեր վարորդի ուղեկցությամբ մեքենան կարող եք վարել նաև դուք՝ փորձելով ինքնուրույն նվաճել բարձունքներ: Չկան ճանապարհներ, չկան խնդիրներ ))։ Ահա այսպիսին է In Tour Expo 2017» 4-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսն իր յուրահատուկ ծրագրերով և մասնակիցներով: Հուսանք,որ այն կլինի շարունակելի՝զարհացնելու մեր երկրի ինչպես ներգնա, այնպես էլ արտագնա տուրիզմը։

Գարիկ Ավետիսյան Լուսանկարները՝

Սիրարփի Կարապետյանի

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *