IMG_4106

«Մերիդիան» ազատ տնտեսական գոտին գործում է. ՀՈԿ նախագահ Գայետանո Կավալիերին պատրաստ է աջակցել Հայաստան մուտք գործող նոր ընկերություններին

2015 թ-ից այս տարածքում իր գործունեությունը կսկսի Աթենքում գործող «Orofasma» ոսկերչական ընկերությունը: Ընկերության նախագահ, մեր հայրենակից Գեւորգ Կոլանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ արդեն կնքել է պայմանագիր Հայ ոսկերիչների համաշխարհային ասոցիացիայի նախագահ Գագիկ Գեւորգյանի հետ՝ հիմնադրելու ընկերության մասնաճյուղը հայրենիքում: Նա լավատեսորեն է տրամադրված Հայաստանում ոսկերչական գործունեություն իրականացնելու ուղղությամբ եւ կարծում է, որ բազմադարյա ոսկերչական արվեստը սկիզբ է առնում հայերից ու հայ ոսկերիչներն իրենց վարպեըությամբ բավական ճանաչված են շատ երկրներում: Ակնկալվում է, որ ԱՏԳ-ում կտեղակայվեն շուրջ 120-150 օտարերկրյա ընկերություններ, որոնք կապահովեն 1000-1500 նոր աշխատատեղեր: Նշենք, որ այս տարվա հոկտեմբեր ամսվա դրությամբ ԱՏԳ -ում արդեն գործունեության համար տարածք է ամրագրել 10 ոսկերչական ընկերություն, որոնք կապահովեն մոտ 170 աշխատատեղ:

Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիայի նախագահ Գայետանո Կավալիերին անձամբ մեծ հետաքրքրվածություն եւ պատրաստակամություն է հայտնել աջակցելու նոր ընկերությունների՝ ԱՏԳ ներգրավելու եւ արտադրություններ հիմնելու հարցում:

Նշենք, որ ըստ վիճակագրական տվյալների, այս տարվա հունվար-հունիս ամիսներին ոսկերչական զարդերի արտադրության բնագավառում գործունեություն են իրականացրել 15 կազմակերպություններ, որոնցում զբաղվածների թիվը 368 է: Նշված ժամանակաշրջանում ոսկերչական արտադրատեսակների արտադրության ծավալը կազմել է շուրջ 2,2 մլրդ դրամ, աճի տեմպը նախորդ ժամանակաշրջանի համեմատ կազմելով՝ 127, 5 տոկոս: Նույն ժամանակահատվածում իրացման ծավալը կազմել է մոտ 2, 1 մլրդ դրամ, որից արտահանվել է 1, 9 մլն դրամի արտադրանք:

(Visited 2 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *