IMG_0123

Ասկերան. Զարգանում է գյուղատնտեսությունն ու անասնապահությունը

 Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյան Ասկերանի շրջանը զբաղեցնում է 1222 քառակուսի կմ տարածք, ունի 42 համայնք (45 բնակավայրով), այդ թվում մեկը` քաղաքային: Շրջանի բնակչության թվաքանակը 2016 թ-ի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 18120 մարդ, որը նախորդ տարվա համեմատ ավել է 51-ով, իսկ 2010 թ-ի համեմատ՝ ավել է 120-ով: 2015 թ-ին շրջանում ծնվել է 312 երեխա` նախորդ տարվա 297-ի դիմաց:

ԼՂՀ Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատանքային գործունեությունը իրականացվել է Արցախի Հանրապետությունում գործող օրենքներին, կառավարության որոշումներին համապատասխան եւ ուղղված է շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի իրականացմանը:

Առանձնակի ուշադրություն է դարձվել ԼՂՀ նախագահի եւ կառավարության կողմից առաջադրված ծրագրերը կյանքի կոչելուն: Իրականացվող աշխատանքներին մեծապես նպաստում են ԼՂՀ նախագահի, վարչապետի եւ կառավարության անդամների ու տարբեր գերատեսչությունների ղեկավարների շրջան կատարած այցերը, որոնց ժամանակ բարձրացվում, քննարկվում ու լուծումներ են ստանում շրջանի զարգացմանն առնչվող խնդիրներ: Արցախյան ազատամարտի տարիներին շրջանի թվով վեց բնակավայր բռնազավթվել է ադրբեջանցիների կողմից (Փառուխ, Խրամորթ, Նախիջեւանիկ, Վարդաձոր, Սառնաղբյուր, Վարազաբուն):

IMG_3003

Ազատագրումից հետո նշված գյուղերը լրիվությամբ գտնվում էին փլատակների տակ, այնուհանդերձ նշված գյուղեր վերադարձան նրանց լիիրավ տերերը եւ սկսեցին շենացնել իրենց բնակավայրերը: Վերաբնակեցման ծրագիր 1993 թ-ից շրջանում սկսեց գործել վերաբնակեցման ծրագիրը, որի մեջ ներգրավվեցին շրջանի սահմանամերձ բոլոր գյուղերը, դրանք թվով տասն են: Վերաբնակեցման ծրագրի շրջանակներում 1993 թ-ից առ այսօր շրջանի համայնքներում վերաբնակեցվել է մոտ 200 ընտանիք, պետական միջոցներով կառուցվել են թվով 118 բնակելի տներ ու հատկացվել վերաբնակիչ ընտանիքներին:

Միաժամանակ վերաբնակվող ընտանիքներին տրամադրվել է նաեւ անհատույց օգտագործման իրավունքով յուրաքանչյուր շնչին 0.6 հա հողամաս, գույքի տեղափոխման եւ ընտանիքների անդամների ճանապարհածախսերի փոխհատուցում ու 0.5 տոկոսադրույքով արտոնյալ բյուջետային վարկ: Ասկերանի շրջանի ինչպես ազատագրված տարածքները, այնպես էլ գյուղերի նախկին անվանումները լրիվությամբ ենթարկվել են անվանափոխման, դրանք թվով 11 են:

ԼՂՀ կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրերով, Հայաստան համահայկական հիմնադրամի, միջազգային կազմակերպությունների միջոցներով, բարեգործական եւ այլ ֆինանսական աղբյուրների հաշվին 2010-2016թթ. շրջանի տարածքում իրականացվել է նշանակալի քաղաքաշինական գործունեություն ու կառուցապատման աշխատանքներ, ըստ տնտեսության հետևյալ ճյուղերի` բնակարանաշինություն,կրթություն, ջրամատակարարում, հասարակական նշանակության օբյեկտների շինարարություն եւ այլն:

Նշված ժամանակահատվածում կառուցվել, վերանորոգվել եւ շահագործման են հանձնվել 78 բնակելի տներ, այդ թվում զոհված ազատամարտիկների ընտանիքների համար 30 բնակելի տուն, բազմազավակ ընտանիքների համար` 15 բնակելի տուն, հիփոթեքային վարկավորմամբ երկու 9-ը բնակարանոց երեք հարկանի բնակելի շենքերը, երկու բազմաբնակարան շենքերի տանիքները, Նորագյուղ, Աստղաշեն, Բերքաձոր, Հովսեփավան համայնքների դպրոցական շենքերը, Ասկերանի սպորտդահլիճը, Խնապատի դպրոցի շենքի տանիքը, Ավետարանոցի և Իվանյանի 50 տեղանոց մանկապարտեզի շենքերը, Պատարա, Խանցք, Շոշ և Խաչմաչ գյուղերի համայնքային կենտրոնները, Ասկերանի, Խնապատի, Ավետարանոցի, Նորագյուղի, Մադաթաշենի, Հարավի, Նախիջևանիկի, Վարդաձորի, Խնձրիստանի, Սարդարաշենի, Խրամորթի ջրամատակարարման համակարգերի վերակառուցման աշխատանքները:

Շրջանում աղետից տուժած բնակելի տների վերականգնմանը աջակցելու նպատակով օգնության կարգով թվով 412 ընտանիքների տրամադրվել է համապատասխան շինանյութեր` 89.0 մլն դրամ գումարի չափով: Բարեգործական հիմունքներով բարերար Վարուժան Գրիգորյանի կողմից շրջվարչակազմին տրամադրված 30.0 մլն դրամ գումարի սահմաններում` զոհված ազատամարտիկների, ինչպես նաեւ բնակարանային պայմանների առաջնահերթ բարելավման նպատակով թվով 43 ընտանիքների ցուցաբերվել է համապատասխան օգնություն:

Ավելորդ չենք համարում նշել, որ Ասկերան քաղաքի <Կառկառ> գետի աջափնյա մասում գտնվող նախկին ֆուտբոլի դաշտը, որը վեր էր ածվել աղբավայրի, Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի նախաձեռնությամբ եւ անմիջական օժանդակությամբ զգալի ներդրումներ են իրականացվել նախադեպը չունեցող մարզադաշտի վերականգնման-վերակառուցման, դրան կից օժանդակ շինությունների կառուցման, տարածքի բարեկարգման ուղղությամբ: Ինչպես նաեւ նրա նախաձեռնությամբ կազմակերպվել է Ստեփանակերտ-Ասկերան ավտոմայրուղու երկայնքով շուրջ 1000 հատ ընկուզենու եւ դեկորատիվ ծառերի, շրջվարչակազմի վարչական շենքերին հարակից տարածքներում մոտ 1500 հատ վարդի թփերի տնկման աշխատանքներ:

Ընթացքի մեջ են Իվանյանի համայնքային կենտրոնի, Սարուշենի 50 տեղանոց մանկապարտեզի, Ասկերանի արվեստի դպրոցի և անասնաբուժական կայանի շինարարությունը: Նախատեսվում է ՀՀ հիմնադրամի միջոցներով Խնձրիստանի, Քռասնու եւ Ուղտասարի համայնքային կենտրոնների, բազմազավակության եւ ծնելիության խթանման ծրագրի շրջանականերում 5 անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար 21 առանձնատների կառուցում: Շրջանի 42 համայնքներից գազիֆիկացված չեն 9-ը: Գյուղերի ջրամատակարարումն ու վերակառուցումը ՝ հրատապ լուծում պահանջող խնդիր Հրատապ լուծում են պահանջում Ասկերան քաղաքի կենտրոնական փողոցի բարեկարգումն ու ջրահեռացումը, Պատարա, Իվանյան, Այգեստան, Շոշ գյուղերի ջրամատակարարման համակարգերի վերակառուցումը, Խնապատի միջնակարգ դպրոցի հիմնանորոգումը, Ասկերանի և Խնածախի մշակույթի տների կառուցումը եւ այլն:

ԼՂՀ ազգային ազատագրական պայքարի ժամանակ ազատագրված տարածքներից` նախկին Աղդամի տարածքը վերանվանվել է Ակնա թաղամաս եւ դարձել Ասկերան քաղաքի թաղամասերից մեկը: Այսօրվա դրությամբ Ակնա թաղամասում լայն թափով զարգացում է ապրում գյուղատնտեսությունը, մասնավորապես աճեցվում է հացահատիկային մշակաբույսեր, հիմնադրվել է պտղատու այգիներ մոտ 70 հա (նուռ, արքայախնձոր և այլն): Տեղի բնակչությունը զբաղվում է բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ ու անասնապահությամբ: Կցանկանայի նշել, որ միայն վերջին վեց տարիների ընթացքում մշակովի հողատարածքները ավելացվել են 20 տոկոսով, իսկ անասնապահության գլխաքանակը սկսած 2010 թվականից աճել է Խ.Ե.Ա. 2400-ից 3010, Մ.Ե.Ա. 2150-ից 6596 կամ աճել է համապատասխանաբար 21 և 67 տոկոսով:

Միջոցներ են ձեռնարկվում Ակնա թաղամասը էլեկտրականությամբ ապահովման ուղղությամբ, ներկա դրությամբ էլեկտրաֆիկացվել է Տիգրանակերտ, Մաքսուդլու եւ Սուրենավան բնակատեղերը, որը իր դրական արդյունքն է տալիս գյուղատնտեսական արտադրությանն ու վերամշակմանը: Շրջանում ոռոգելի տարածքների զգալի մասը մոտ 3500 հա գտնվում է Ակնա թաղամասում: Շրջանի բնակչության գերակշիռ մասը զբաղված է գյուղատնտեսական արտադրության տարբեր ճյուղերում: Գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալները 2015թ. բոլոր բնագավառներում գերազանցել են նախորդ տարիների ցուցանիշները, գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 13 միլիարդ 512 միլիոն 403 հազար դրամ, այդ թվում բուսաբուծությունում` 7 միլիարդ 605 միլիոն 249 հազար դրամ, անասնապահությունում` 5 միլիարդ 907 միլիոն 154 հազար դրամ: Գյուղատնտեսական մթերքների արտադրության աճին նպաստել է նաև ԼՂՀ կառավարության կողմից պետական աջակցության ծրագրերը շրջանի հողօգտագործողներին:

2015 թ-ին արտադրվել է 25000 տոննա հացահատիկային մշակաբույսերի բերք, միջին բերքատվությունը կազմել է 25.2 ց/հա-ից: Նախորդ տարվա համեմատությամբ հացահատիկի արտադրությունը ավելացել է 9500 տոննայով: Բերքահավաքի ժամանակաշրջանում նպատակասլաց աշխատանքներ են տարվել նախատեսված հակահրդեհային-նախազգուշական միջոցառումների կատարումն ապահովելու ուղղությամբ նամանավանդ Ակնա թաղամասում այդ նպատակով տեղադրվել է դաշտային հակահրդեհային հրշեջ 4 հենակետ: Ծագած հրդեհներին օպերատիվորեն արձագանքելու եւ հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու նպատակով Ակնա թաղամասի Խըդրլու կոչվող տեղամասում շրջանի վարչակազմի և հիմնարկ-ձեռնարկությունների ուժերով իրականացվել է շուրջօրյա հերթապահություն, ձեռնարկված միջոցառումների արդյունքում բերքահավաքը իրականացվել է անկորուստ:888

ԼՂՀ կառավարության կողմից ԼՂՀ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցով 2015 թ-ի բերքի տակ աշնանացան կատարելու համար շրջանիսեփականատեր եւ վարձակալ հողօգտագործողներին տրամադրվել է 307 տոննա դիզելային վառելիք` 1 լ-ը 350 դրամ արժեքով: Ծրագիրը շարունակական է եւ 2016 թ-ին համայնքների հողօգտագործողներին եւս հատկացվել է 170.7 տոննա վառելիք` սուբսիդավորման կարգով: Անասնապահության համար կերարտադրության աջակցության ծրագրով շրջանի հողօգտագործողներին անհատույց տրամադրվել է 25647 կգ կորնգանի սերմացու` 260 հա ցանք կատարելու համար: Ծրագիրը կշարունակվի 2016-2017 թ-ին: Շրջանի հողօգտագործողները ԼՂՀ գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից ձեռք են բերել 300 տոննա ազոտական, 5.7 տոննա ամոֆոս, 20 տոննա ֆոսֆորական, 4.5 տոննա կալիումական պարարտանյութեր, ինչպես նաև եգիպտացորենի, ցորենի եւ գարու, սորգոյի, կտավհատի եւ արեւածաղկի սերմացու:

Գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանն ու աջակցմանը նպաստում է շրջանի տարածքում տեղակայված ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսական աջակցման հիմնադրամի թիվ 1 ագրոտնտեսություն ՓԲԸ-ն, որը հողօգտագործողներին են առաջարկում գյուղտեխնիկայի կողմից իրականացվող ցանկացած աշխատանք: Շրջանում գործում է նաև Խրամորթի ենթաշրջանային զարգացման ծրագիրը, որի նպատակն է զարգացնել գյուղատնտեսությունը սահմանամերձ գյուղերում, միայն 2015 թվականին Խրամորթի ենթաշրջանային ծրագրով 5 միլիոն դրամ արտոնյալ փոխառություններ են տրամադրվել Արմենակավանի համայնքում խ.ե.ա. ձեռք բերելու նպատակով, իսկ ընդհանուր ծրագրով 46.3 մլն դրամ է հատկացվել, որից 30 մլն գյուղտեխնիկայի ձեռք բերման նպատակով: Շրջանի բնակչությունը քաջ գիտակցում է, որ այսօր էլ մեր բանակը Արցախի Հանրապետության անկախության, անվտանգության եւ բնականոն զարգացման հիմնական երաշխավորն է:

Փոխհամագործակցության շրջանակներում շրջանի ազգաբնակչության կողմից ՊԲ Ն զորամասի առաջնագծում իրականացվել է ինժեներական աշխատանքներ:14243339580

 Զինապարտների հաշվառման, զինվորական ծառայության նախապատրաստման, զորակոչի կազմակերպման և պատանիներին զորակոչային տեղամասերում կցագրման աշխատանքներին վարչակազմի կողմից համապատասխան աջակցություն է ցուցաբերվել շրջանի զինվորական կոմիսարիատին, զորակոչի եւ զորահավաքի կազմակերպման մասով իրենց առջև դրված խնդիրները լրիվությամբ են կատարել շրջանի համայնքների ղեկավարները: Շրջանում տեղակայված զինավաններում հաճախակի են կազմակերպվում համերգներ, կատարվում են այցելություններ առաջնային դիրքեր, հանդիպումներ կազմակերպվում զինվորների հետ եւ տոն օրերին նրանց հանձնվում նվերներ:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *