Միայն ԼՂՀ ճանաչումը կարող է կանխել պատերազմական իրավիճակը. Պարգև Սրբազան

Արցախ ժամանած Բելգիայի խորհրդարանական պատվիրակությունը՝ Բրյուսելի ֆրանկոֆոն խորհրդարանի նախագահ Ժուլի դե Գրոտի գլխավորությամբ, սեպտեմբերի 10-ին հանդիպում է ունեցել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ: Արցախի թեմի առաջնորդը, ողջունելով պատվիրակության անդամներին, շնորհակալություն է հայտնել Բելգիայի իշխանությանը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: «Հայերն այսօրի» փախանցմամբ՝ այս մասին հայտնում է aparaj.am-ը: «Պատվիրակության անդամները տարբեր կուսակցությունների պատկանող մարդիկ են և Բելգիայի տարբեր մակարդակների խորհրդարանների ներկայացուցիչներ:

Մեզ բոլորիս միավորել է Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը,- ասել է Ժուլի դե Գրոտին և ավելացրել,- պատվիրակության մեջ կան նաև անձեր, ովքեր դարձել են այդ գործընթացի գործիք»: Պատվիրակության անդամները հետքարքրվել են հայ և ադրբեջանցի հագևորականների հարաբերություններով և արդյո՞ք Ադրբեջանի հոգևորականները որևէ դերակատարություն ունեն խաղաղություն հաստատելու գործընթացում: Այս վերաբերյալ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը պատասխանել է. «Ե՛վ մենք, ե՛ւ Ադրբեջանի հոգևորականները կրոնական հանդիպումների ժամանակ միշտ հաստատել ենք, որ Ղարաբաղի հարցը կրոնական պատերազմ չէ:

Ամբողջ ղարաբաղյան խնդիրը ունի մեկ պատճառ, այն է՝ մարդու իրավունքների ոտնահարում: Ադրբեջանի իշխանությունները ունեն մեկ նպատակ՝ դեմոգրաֆիա, ինչը նրանք արել էին պատմական Նախիջևանում…»: Անդրադառնալով այսօր ադրբեջանա-ղարաբաղյան սահմանին տիրող իրավիճակին՝ Արցախի թեմի առաջնորդը նշել է. «Ես հասկանում եմ, որ Իլհամ Ալիևին պետք է այս լարվածությունը. այն ունի 2 պատճառ՝ առաջինը սահմանում պահելով լարված իրավիճակ՝ նա շատ հանգիստ իր դիկտատորական հարցերը լուծում է Ադրբեջանում և երկրորդ՝ նա աստիճանաբար զինվում է և մի՞գուցե նորից պատերազմ հայտարարի»: Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը շեշտել է, որ միայն ԼՂՀ ճանաչումը կարող է կանխել պատերազմական իրավիճակը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *