57b3742e8b140_medium

Միհրան Հարությունյանի գոտեմարտի արդյունքները կքննարկվեն միջազգային իրավաբանների կողմից

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը խոսել է ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի օլիմպիական հայտնի գոտեմարտի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Lրագրողների հետ հանդիպման ժամանակ Հրաչյա Ռոստոմյանը տեղեկացրել է, որ ՀԱՕԿ-ը արդեն միջազգային իրավաբաններ է վարձել, ովքեր աշխատում են Միհրան Հարությունյանի գոտեմարտի ուղղությամբ:
«Միհրան Հարությունյանի եզրափակիչ գոտեմարտը լկտի, անբարո ձևով անցավ: Մենք պետք է բողոքարկենք պասիվությունը, սակայն դա էլ ինքնին սուբյեկտիվ դիրքորոշում է:Մրցավարական կանոններում հստակ կետեր չկան: Մենք միջազգային իրավաբաններ ենք վարձել, ովքեր աշխատում են այդ ուղղությամբ: Սոցիալական ցանցերում եղան մի շարք անդրադարձեր Մամիաշվիլիին: Ճիշտ է, եթե նա չցանկանար, Միհրան Հարությունյանը չէր մասնակցի օլիմպիական խաղերին:
Երբ մարզիկը փոխում է քաղաքացիությունը, սպորտային քաղաքացիությունը չի փոխվում: Այս իրավիճակում այն երկրի ֆեդերացիան, որը ներկայացրել է մարզիկը, ֆեդերացիայի ղեկավարը պետք է ստորագրի համապատասխան փասթաթուղթ , որպեսզի մարզիկը կարողանա տեղափոխվել այլ երկիր: Իսկ Մամիաշվիլին ստորագրել է փասթաթուղթը»,-նշեց Հրաչյա Ռոստոմյանը:
Միհրան Հարությունյանը «Ռիո 2016»-ում զրկվել է ոսկե մեդալից մրցավարական անարդարության պատճառով:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *