abol(1)(17)

Մինչև չդադարեն հրադադարի խախտումները, անհնար է խոսել բանակցությունների մասին. Սեյրան Օհանյան

Հայաստանի կողմից Ռուսաստանից սպառազինությունների ձեռքբերման պայմանավորվածությունները առկա են, հիմա աշխատանք է տարվում պայմանագրերի ստորագրման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

«Նախնական պայմանագրերը համաձայնեցված են, բայց հիմա, ելնելով այն բանից, որ վարկի տրամադրման վերջնական որոշումը (իրենց տեխնիկական պայմանագրերով ու համապատասխան բնութագրերով) նոր է ընդունվել, հիմա դրանք ճշտվում են, որպեսզի աշխատանքներն ավելի արագ ընթացք ստանան: Այդ աշխատանքների մի մասը, նախնական պայմանավորվածության համաձայն, արդեն կատարվում էր»,­ նշել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը փորձել է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպում` Օհանյանը նշել է, որ խոսակցություն չի եղել: «Ես իրենց էլ ասել եմ, որ չկրակելու, չխախտելու մասին ձեռք բերված պայմանավորվածությունը շատ կարճ ժամանակ է պահպանվել, մանավանդ վերջին երեք օրերին: 23­ի լույս 24­ի գիշերվանից սկսած մինչև հիմա խախտվում է (հրադադարի պայմանավորվածությունը), մանավանդ գիշերային ժամանակահատվածում, մանավանդ Լեռնային Ղարաբաղի հյուսիսային հատվածում՝ օգտագործելով բոլոր տիպերի հրետանային համակարգերն ու միջոցները: Այդ պարագայում ոչինչ չի մնում, քան այն, որ Պաշտպանության բանակի համապատասխան ստորաբաժանումները կանխարգելիչ միջոցառումներ իրականացնեն նրանց սաստելու ուղղությամբ»,­ շեշտել է ՀՀ պաշտպանության նախարարը:

Սեյրան Օհանյանը տեղեկացրել է, որ Մոսկվայում տեղի ունեցած կոնֆերանսի միջանցքում իրեն մոտեցել են ադրբեջանցի լրագրողներ և հարցրել, թե ինչու Հայաստանը միջոցներ չի ձեռնարկում խաղաղ բանակցությունների անցկացման ուղղությամբ, ինչին ի պատասխան նախարարը նշել է, որ Հայաստանը միշտ էլ կողմնակից է եղել բանկցություններում հաջողություններ ունենալուն, վստահության մթնոլորտի համապատասխան մեխանիզմների ձևավորման, այդ ամեն ինչից հրաժարվել է Ադրբեջանը: «Այս իրականության մեջ անհնար է խոսել բանակցային գործընթացի մասին, մինչև կողմերը չդադարեցնեն բոլոր խախտումները, ընդ որում՝ հենց ադրբեջանական կողմը, որը կոպիտ խախտումներ է անում»,­ ընդգծել է պաշտպանության նախարարը։ Խոսելով հայ­ռուսական հարաբերությունների մասին` Օհանյանը շեշտել է, որ չկա որևէ փաստ, որը կմատնանշեր, որ հայ­ռուսական հարաբերությունները, որպես ռազմավարական գործընկերոջ, ինչ­որ ձևով խախտված են ու չեն կատարվում:

«Մանավանդ՝ ռազմական­պաշտպանական ոլորտում հարաբերությունները մնում են նույնը, դրանք նույնն են նույնիսկ մարդկային առումով: Կարծում եմ, որ այդ բոլոր խոսակցությունները, ասեկոսեները, ոչ խորը վերլուծության և իրադրության ոչ խորը գնահատականի արդյունք են»,­ ամփոփել է Սեյրան Օհանյանը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *