ԿԱՐԵՎՈՐ
Search
unnamed

Միջոցառումներ նվիրված զորավար Անդրանիկի ծննդյան 150 ամյանկին

ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր Մեծերը» ծրագրի շրջանակներում նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ե.Սիմոնյանի գլխավորած պատվիրակության և Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն ՀԿ-ի աշխատակիցների ուղեկցությամբ սիրիահայ պատանիներն ու աղջիկներն այցելեցին Նուբարաշենի «Փոքր Մհեր» կրթահամալիր, որտեղ նրանց սիրով ու ջերմությամբ ընդունեց կրթահամալիրի անձնակազմը: Ողջունելով հյուրերին՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրի մասնաճյուղի ղեկավար Արման Միրզոյանը և կրթահամալիրի փոխտնօրեն Նաիրա Դավթյանը ճանաչողական շրջայց կազմակերպեցին՝ ծանոթացնելով սովորողների սոցիալ-կենցաղային պայմաններին և ուսումնառության գործընթացին:

Այնուհետև կրթահամալիրի հայկազունները թատերականացված դրվագների, ազգագրական երգերի, ասմունքի միջոցով ներկայացրին հայ ազգային ազատագրական շարժման ականավոր գործիչ, մեծ զորավար Անդրանիկ Օզանյանի ապրած կյանքը և անցած մարտական ուղին: Դահլիճում իշխում էր հայության հզոր ոգին, պայքարի ու հաղթանակի արժանավոր հայ զինվոր և պետականության աննկուն պաշտպան լինելու պատրաստակամությունը: Զորավար Անդրանիկին նվիրված ստեղծագործություններով հանդես եկան նաև սիրիահայ աշակերտները:

Ամփոփելով միջոցառումը՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրի տնօրեն գնդապետ Ս.Մուրադյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ մատաղ սերնդի մեջ հայրենասիրությունը սերմանելու, ամրապնդելու և ոգևորելու համար, ինչպես նաև հորդորեց նման միջոցառումներն անցկացնել պարբերաբար: ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար և կրթահամալիրին հանձնեցին գրքեր և խտասալիկներ: Միջոցառման գեղարվեստական մասին հաջորդեց մարտական վարժանքների ցուցադրությունը. հայկազունները սիրահայ աշակերտներին ցուցադրեցին ինքնաձիգների քանդել-հավաքելու հմտությունները:

Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն ՀԿ-ի և ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ սիրիահայ աշակերտները դեռ փետրվարի 24-ին եղել էին Անդրանիկ Օզանյանի թանգարանում և Կոմիտասի անվան պանթեոնում: Թանգարանի էքսկուրսավար Սեդա Կարապետյանը երեխաներին ծանոթացրել էր թանգարանի հիմնադրման պատմությանը, ապա ներկայացրել՝ զորավարի կյանքն ու գործունեությունը, անցած փառավոր ուղին: Ներկաներին ցուցադրվեց նաև մեծ զորավարի և նրա զինակիցների՝ թանգարանին ի պահ հանձնված անձնական օգտագործման իրերը, ձեռագիր նամակների նմուշներ: Կոմիտասի անվան պանթեոնում հարգանքի տուրք մատուցվեց այնտեղ ամփոփված մտավորականների շիրիմներին: Սփյուռքի նախարարության աշխատակիցները «Զորավար Անդրանիկ» թանգարանի տնօրինությանը նվիրեցին գերատեսչության կողմից հրատարակված «Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ» և «Հայկական վաղ քրիստոնեկան ճարտարապետությունը» գրքերը: 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *