timthumb

Մխիթարյանը 20 տեղով բարելավել է դիրքը The Guardian-ի 100 լավագույն ֆուտբոլիստի ցուցակում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և «Մանչեստր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է The Guardian-ի 100 լավագույն ֆուտբոլիստի ցուցակում:

Բրիտանական պարբերականի ցուցակում Մխիթարյանը 57-րդ տեղում է:

2015-ին հայ ֆուտբոլիստն այդ ցուցակի 77-րդ տեղում էր:

Դեկտեմբերի 21-ին Մխիթարյանը 7-րդ անգամ ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Մխիթարյանը 7 խաղի է մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Վերջին 4 հանդիպման ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը դարձել է 2 գոլի հեղինակ և 2 արդյունավետ փոխանցում է կատարել:

«Տոտենհեմի» դեմ խաղում (1:0) Մխիթարյանը դուրս է եկել դաշտ մեկնարկային կազմում` իր առաջին գնդակն իրացնելով «Օլդ Տրաֆորդում» և Պրեմիեր լիգայում: Նա փոխարինվել է 85-րդ րոպեին վնասվածքի պատճառով:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *