Մոգիլյով­ Պոդոլսկում Հայկական է վերանվանվել փողոցներից մեկը

Մոգիլյով­ Պոդոլսկի քաղաքային խորհրդի 7­-րդ նստաշրջանի որոշմամբ՝ քաղաքի Շ. Գվարդեյսկայա փողոցը վերանվանվել է Հայկական: Այդ մասին քաղաքային իշխանությունները տեղեկացրել են Ուկրաինայի հայերի միությանը: Այսպիսով, Ուկրաինայում շարունակվում է փողոցների և բնակավայրերի պատմական անվանումների վերադարձը:

Վերջինիս պատմամշակութային ժառանգության հարցերով կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանն AnalitikaUA.net­-ի հետ զրույցում նշել է, որ համաձայն պատմական փաստաթղթերի՝ հայերը Մոգիլյով-­Պոդոլսկում հիմնվել են 18­րդ դարի առաջին տասնամյակներում: Այստեղ հայկական առաջին Սուրբ Գրիգոր եկեղեցին կառուցվել է 1743 թվականին, իսկ 1791­ին Մոգիլյովում հիմնվել է հայկական նոր եկեղեցի:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *