Մոսկվայում սպանվել է ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը

Մոսկվայում սպանվել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը: Այս մասին հաղորդում են Интерфакс–ն ու ТАСС-ը` վկայակոչելով իրավապահ մարմինների իրենց աղբյուրին։ 55-ամյա քաղաքական գործչի ուղղությամբ արձակվել է 6 կրակոց, որից 4-ը դիպել է թիրախին: Հայտնի է, որ Նեմցովի սպանության միակ վկան 23-ամյա ուկրաինացի մոդել Աննա Դուրիցկայան է, ում հետ նա այդ պահին քայլելիս է եղել «Большой Каменный» կոչվող կամրջով: Անհայտ անձիք դուրս են եկել մեքենայից, 4 կրակոց արձակել և փախուստի դիմել:

Ինչպես հաղորդում է armarlur.com -ը, աղմկահարույց սպանությանն արձագանքել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` տեղի ունեցածը որակելով «սադրանք»: Միջադեպին անդրադարձել է նաև ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման` կոչ անելով Ռուսաստանի կառավարությանն «անհապաղ, անաչառ ու բաց հետաքննություն սկսել, որպեսզի մեղավորները պատժվեն»:

Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը կոչ է անում ռուս ընդդիմադիր Բորիս Նեմցովի սպանության գործի առնչությամբ ուշադիր ու անկախ հետաքննություն անցկացնել. տեղեկացնում է gazeta.ru-ն: «Ես սարսափած եմ Բորիս Նեմցովի սառնարյուն սպանությունից: Հույս ունեմ, որ անկախ քննություն կիրականացվի»,-գրել է նա՝ Twitter-ի իր միկրոբլոգում:

Ռուս ընդդիմադիրի սպանությանը ցնցել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: «Նա գնահատում է նախկին փոխվարչապետի տղամարդկությունը, ով միշտ բացահայտորեն քննադատել էր կառավարության քաղաքականությունն ու ցավակցում է սպանվածի հարազատներին»,-ասված է նրա ներկայացուցիչ տարածած հաղորդագրության մեջ: Մերկելը նաև կոչ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին քննության արագ ընթացքն ու պատժել մեղավորներին:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *