Մուշ հայկական համայնքը ազգապահպանությանն ուղղված միջոցառումներ է ձեռնարկում

Օրեր առաջ Մուշ հայկական համայնքի ներկայացուցիչներն այցելեցին ՀՀ սփյուռքի նախարարություն: Նրանց թվում էին նաեւ «Տարոն-Մուշ» ակումբի կազմակերպիչներ Արմեն Գալուստյանը, Հայկ Հովհաննեսը և ծագումով այնթափցի, տորոնտոհայ Վազգեն Գալջյանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայապահպանության հարցեր, խոսվեց հայոց լեզվի պահպանման ու տարածման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին: Մշեցիները կաևորեցին «Տարոն-Մուշ» ակումբի, դպրոցի ստեղծումը՝ նոր սերնդին հայերեն սովորեցնելու, ինքնությունը պահպանելու գործում:

Հյուրերը նաև պատմեցին, որ դիմել են թուրքական իշխանություններին և որպես համայնքային սեփականություն ստացել են 17-րդ դարի հայկական գերեզմանատան տարածքը, որը գործում է մինչև օրս: Գերեզմանատունը պահպանելու և պաշտպանելու համար այն ցանկապատվելու է: Մշեցիներ Արմեն Գալուստյանի և Հայկ Հովհաննեսի այցի նպատակը Հայաստանի հետ կապերի ամրապնդումն է, ինչը կնպաստի Մուշում ամուր պահել համայնքը, պահպանել լեզուն ու մշակույթը՝ ակնկալելով հայոց պետության և բարերարների աջակցությունը ազգապահպանությանն ուղղված՝ համայնքի յուրաքանչյուր նախաձեռնությանը: 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *