zgoya5wwwsg

Մրցաշրջան – 2016 –ի հայազգի հերոսուհիներին շնորհվել է ՌԴ սպորտի վաստակավոր վարպետի կոչում

Մրցաշրջան – 2016-ում մարզական ակնառու հաջողությունների հասնելու համար մարզական բարձր ՝ ՌԴ-ի սպորտի վաստակավոր վարպետի կոչում է շնորհվել միջազգային ասպարեզում Ռուսաստանի մարզական պատիվը պաշտպանող երեք ամվանի հայ մարզուհիների՝ 16-ամյա գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևա- Բաբասյանին, 17-ամյա մարմնամարզուհի Սեդա Թութխալյանին, և 22-ամյա սուսերամարտուհի Յանա Եգորյանին, որոնց համար ընթացիկ մրցաշրջանը առանձնահատուկ և թերևս ամենահաջողվածներից է : 1999թ նոյեմբերի 19-ին Մոսկվայում ծնված Եվգենյան գեղասահքի համաշխարհային պատմության մեջ առաջին հայուհին է, որ չնայած իր դեռատի տարիքին այս տարի հասցրել է ռեկորդյաին ցուցանիշներով դառնալ կանանց մենասահքի 2016թ աշխարհի, և Եվրոպայի, ինչպես նաև ՌԴ-ի չեմպիոնուհի,2015/2016թթ մրցաշրջանի կանանց մենասահքի <Մեծ Մրցանակի> դափնեկիր, միջազգային բարձակարգ ու հեղինակավոր բազամաթիվ մրցաշարերի հաղթող:

Մյուս երկու հայուհիները փայլեցին Ռիո Դե Ժանեյրոյում օգոստոսին ընթացած ամառային 31-րդ խաղերում : 1993թ դեկեմբերի 20-ին Երևանում ծնված2015թ աշխարհի, Եվրոպայի քառակի չեմպոինուհի Յանան օլիմպիադա-2016-ի գլխավոր հերոսուհիներից մեկը դարձան: Նա Ռիոյում երկու օլիմպիական ոսկե մեդալ նվաճեց ՝լավագույնի կոչմանն արժանանալով թե՛ թրասուսերակրուհիների անհատական, և թե՛ ՌԴ-ի ընտրանու կազմում թիմային պայքարում :

Նա առաջին հայուհին է ,ով օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնուհի է դարձել ու նաև սուսերամարտում օլիմպիական չեմպիոնուհի հռչակված առաջին հայուհին է: Անվանի սամբիստ Գուրգեն Թութխալյանի դուստրը ՝ 1999թ հուլիսի 15-ին Գյումրիում ծնված Սեդա Թութխալյանն,ով 2014թ ամառային պատանեկան օլիմպիական 2-րդ խաղերի , ու 2015թ Եվրոպայի մարզական 1-ին խաղերի չեմպիոնուհին է , իսկ այս տարի էլ ՌԴ-ընտրանու կազմում Եվրոպայի թիմային առաջնության չեմպիոնուհի է դարձել, կանանց ՌԴ-ի առաջնության և ՌԴ-ի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիրն է, բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող, Ռիոյի օլիմպիադայում սպորտային մարմնամարզության կանանց ՌԴ-ի հավաքականի կազմում թիմային պայքարում դարձավ օլիմպիադայի փոխչեմպիոնուհի:

Նա հայ մարմնամարզուհիներից առաջին է, ով արժանացել է օլիմպիական խաղերի արծաթե մեդալի: Եվ հենց հասած այս նշանակալի հաջողությունների համար վերոհիշյալ անվանի 3 հայուհիներին ընթացիկ մրցաշրջանում շնորհվել է ՌԴ-ի մարզական բարձրագույն ՝ սպորտի վաստակավոր վարպետ կոչում, բացի այդ նրանք արժանացել են կառավարական բարձր շքանշանների և մեդալների ու դրամական պարգևների: Օլիմպիական կրկնակի չեմպիոնուհի Յանա Եգորյանն Ռիոյի օլիմպիադայի ավարտից հետո արժանացել է երկրի ամենաբարձր պարգևներից մեկին՝ <Պատվո> շքանաշանի, և երկրի վարչապետի կողմից ստացել BMW X4 մակնիշի ավտոմեքենա ու 4 մլն ռուբլի դրամական պարգևավճար:

<Հայրենքին մատուցած ծառայությունների համար> 1-ին աստիճանի մեդալի արժանացած օլիմպիական փոխչեմպիոնուհի Սեդա Թութխալյանին էլ հանձնվել է BMW X4 մակնիշի ավտոմեքենա և2,7 մլն ռուբլի դրամական պարգևավճար:

Պատրաստեց Արամ Ուգուջյանը

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *