vtar9

Յոթը տուն այսօր սգի մեջ են. Աղոթենք նրանց հոգիների խաղաղության ու հանգստության համար. Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան

Այս ի՞նչ ողբերգություն է։ Հունիսի 6-ին Լոռու մարզում ճանապարհին 7 երիտասարդներ են զոհվել մեքենայի այրվելուց։ Յոթը տուն այսօր սգի մեջ են։ Այս ի՞նչ վատ լուր էր։ Կարդացի ու տեղս չէի գտնում ամբողջ օրը։ Սիրտս ահավոր ցավում է։ Հեռավոր Լոս Անջելոսից հայտնում ենք մեր սրտագին ցավակցությունները երիտասարդների ծնողներին ու հարազատներին։ Սուրբ Հոգով մխիթարվեք։ Կիսում ենք Ձեր բոլորի ցավը։ Այն մեր ցավն է։ Աղոթենք նրանց հոգիների խաղաղության ու հանգստության համար։
Տ. Հովսեփ Ա.Քահանա Հակոբյան

Նշենք, որ հունիսի 6-ին, ժամը 00.39-ին, փրկարար ծառայությունում տեղեկատվություն է ստացել, որ Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհին` Սարատովկա գյուղի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ում «Վոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենան (առանց պ/հ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և բռնկվել: Հրդեհից զոհվել են Տաշիր քաղաքի բնակիչներ՝ 1994թ. ծնված Վանիկ Մարդոյանը, 1991թ. ծնված Վահագ Ալբերտյանը, 1993թ. ծնված Արման Տոնոյանը, 1991թ. ծնված Գևորգ Պողոսյանը, 1993թ. ծնված Կարեն Խաչատրյանը, Լոռու մարզի Մեծավան գյուղի բնակիչ, 1993թ. ծնված Գասպար Ղուկեյանը եւ Երեւանի բնակիչ՝ 1993թ. ծնված Արթուր Բալյանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.20-ին, մարվել` 01.33-ին: Հրշեջ-փրկարարները կռունկի օգնությամբ ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակի վրա. ավտոմեքենան (5 զոհով) տեղափոխվել է Ստեփանավան քաղաքի ԲԿ-ի տարածք, ավտոմեքենայի մասնատման և դիակների հանման համար:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *