ԿԱՐԵՎՈՐ
Search
1414427483-828

«ՅՈՒՆԻՖԻՇ» ձկնաբուծական տնտեսություն. ձկների վերարտադրություն եւ տնկանյութերի աճեցում

Արարատյան դաշտավայրում իր գործունեությունն է ծավալում հայրենական խոշոր արտադրողներից մեկը՝ «ՅՈՒՆԻՖԻՇ» ձկնաբուծական տնտեսությունը: Վերջինս հիմնադրվել է 2007 թվականին և ընդամենը մի քանի տարում հասցրել է կայանալ և մեծ ճանաչում ձեռք բերել ոչ միայն Հայաստանում, այլև նրա տարածքներից դուրս: Աճեցման համար նախատեսված ջրավազանների ընդհանուր մակերեսը օրեցօր ընդարձակվում է և ներկայումս կազմում է գրեթե 15 հա: Տնտեսության ջրավազանների ջրի մատակարարումը իրականացվում է արտեզյան հորերից, որն իր մաքրությամբ և որակով շատ մոտ է խմելու ջրին:

Ներկայումս գործում է 5 ձկնաբուծական տնտեսություն, որոնք զբաղվում են ձկների վերարտադրությամբ, տնկանյութերի աճեցմամբ և ապրանքային ձկան աճեցմամբ: Աճեցվող հիմնական ձկնատեսակներն են ծիածանախայտ իշխան, ոսկեգույն ծիածանախայտ իշխան, սևանի իշխան (գեղարքունի և ամառային իշխան), կարմրախայտ, նելմա, մուկսուն, սիբիրյան թառափ, ռուսական թառափ, ռուսական և սիբիրյան թառափների հիբրիդ, սևրյուգա, բելուգա, կարպ-կոյի: Ձկնաբուծարանը զբաղվում է նաև սննդային կարմիր և սև խավիարների արտադրությամբ:

Սև սննդային խավիարի առաջին փորձնական խմբաքանակը իր հիասքանչ համի, բարձր որակի և ապրանքային տեսքի շնորհիվ արդեն հասցրել է ստանալ դրական գնահատական տարբեր երկրներից: 2013 թվականին սև սննդային խավիարի արտադրությունը կազմել է գրեթե 1 տոննա, որի հիմքը դրվել է դեռևս 2007 թվականին: Ռուսական և սիբիրյան թառափի մայրական կազմը տարեցտարի համալրվում է՝ տարեկան ավելի քան 35-40 տոննա սև սննդային խավիար ստանալու նպատակով:

Թառափազգիների մայրական կազմի համար կառուցվել է մասնագիտացված տնտեսություն, որտեղ ծրագրավորված է ամբողջությամբ ներդնել ժամանակակից կենսատեխնոլոգիաներ և տեխնոլոգիական սարքավորումներ:

ՀՀ, Արարատի մարզ, գ. Սայաթ-Նովա

+374 91 003 261 

www.unifish.am  

 info@unifish.am

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *