Յուրաքանչյուր հայի համար կարևոր է ճանաչել իր արմատներն ու նախնիների պատմական հայրենիքը.

Նախնիների կորուսյալ հայրենիքը տեսնելու, պատմական անցյալի հետ հանդիպելու բացառիկ հնարավորությունը վաղուց ընձեռում է <<Ախթամար>> տուր տուրիստական ընկերությունը բավական հետաքրքիր, ինքնատիպ, ուշագրավ եւ ամենակարեւորը անվտանգ ճանփորդություն կազմակերպելով դեպի Արեւմտյան Հայաստան: Մշակված հետաքրքիր տուրիստական այս պրոդուկտը դարձել է ամենապահանջարկված ուղղություներից մեկը ոչ միայն հայ, այլեւ օտարերկրացի զբոսաշրջիկների համար: Հայանպաստ գործունեությանն ուղղած այս ճանփորդությունները հնարավորություն են տալիս տեսնելու Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի տեսարժան վայրերը, Կարսը, Անին, Վանը, Մուշը, Բայազետը այլ հոգևոր և մշակութային կենտրոններ: Ներկայումս Արևմտյան Հայաստանն իր հսկայական հայկական պատմական և մշակութային ժառանգությամբ գտնվում է ժամանակակից Թուրքիայի տարածքում եւ կազմում է պատմական Հայաստանի արևմտյան մասը, որը ցավոք ոչ բոլորին է հաջողվել գոնե մեկ անգամ այցելել:
Մասնագիտությամբ թուրքագետ Վահան Հակոբյանը դեռեւս ուսանողական տարիներից է զբաղվել դեպի Արեւմտյան Հայաստան շրջագայությունների կազմակերպմամբ: Առաջին տուրերը եղել են դեպի Կոստանդնուպոլիս: << Գնում էինք խմբերով, հետագայում արդեն հասունացավ այն պահը, երբ պետք էր ավելի շատ մարդկանց հնարավորություն տալ՝ տեսնելու մեր պատմական հայրենիքը, ինչը և հաջողվեց>>: 2013 թ-ին Վահան Հակոբյանը հիմնում է Ախթամար տուը, ինչի մասին վաղուց էր երազում: Հիշում է, այդ տարիներին շատ քիչ մարդիկ էին այնտեղ ուղեւորվում , եւ միայն նրա կողմից՝ նոր տուր պրոդուկտների կազմակերպմամբ տրվեց դեպի Արեւմտյան Հայաստան ուղեւորությունների մեկնարկը:
<<Յուրքանչյուր տարի ավելանում են դեպի Արեւմտյան Հայաստան շրջագայությունները եւ միայն դրանց արդյունքում են բացահայտում, ի՞նչ ունեին, ի՞նչ են կորցրել, եւ ի՞նչ են վերադարձում: Այդ ճանաչողական հայրենասիրական տուրերը արտացոլում են այն ամենն ինչ զգացել են մեր պապերը այնտեղ ապրելու ժամանակ>>, – նշեց Վահան Հակոբյանը՝ հավելելով, որ հայկական մշակութային կոթողները պահպանում են իրենց կենդանությունն ու կենսունակությունը բազմահազար այցելուների շնորհիվ: 3-ից 12 օրյա շրջագայությունները կազմակերպվում են յուրաքանչյուր շաբաթը մեկ՝ 30-50 հոգանոց խմբով: Ի դեպ Ախթամար տուր տուրիստական գործակալության հավատարիմ հաճախորդների համար գործում են հատուկ զեղչեր:
Հայկական զբոսաշրջության զարգացման ոլորտում առանձնակի դիմագիծ ունեցող «Ախթամար>> տուր տուիստական ընկերությունը դեպի Արևմտյան Հայաստան ցանկացած զբոսաշրջիկի հանգստի լավագույն ուղեկիցն է: Այն կայացել եւ ուրույն դիմագիծն ունի տուրիստական շուկայում, բարձր եւ պրոֆեսիոնալ սպասարկման, շրջագայությունները հետաքրքիր ու ինքնատիպ դարձնելու, բարձրակարգ ուղեվորափոխադրման, բարձրակարգ հյուրանոցների տրամադրման համար: Ի դեպ տուրիստական ընկերությունը կազմակերպվում է նաեւ ուխտագնացություն դեպի Երուսաղեմ: Այցելուին առաջարկվում է հիանալի շրջագայություն պատմության խորխորատներում: Սպասվում է ուղևորություն դեպի Քրիստոսի ծննդավայր՝ Բեթղեհեմ, որը մեծությամբ երկրորդ խոշոր քաղաքն է: Այցելություն Սուրբ Ծննդյան տաճար և Կաթի քարայր: Սուրբ Ծննդյան տաճարը կառուցված է այն այրի վրա, ուր ծնվեց Հիսուսը։
Ի դեպ այս ամենին զուգահեռ ծառայությունները նաեւ մատչելի են ու մրցունակ:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *