IMG_4881

«Նաիրիան»՝ հայկական առաջին բնական կոսմետիկան.

Նաիրիան» խանութ-սրահի մուտքի մոտ հայտնվելն անգամ բավական է, որ սրահում տարածված յուրօրինակ հոտն ու օճառների գունային բազմազանությունը քեզ ստիպի մոտենալ առաջարկվող տեսականուն։ Հայաստանում բնական կոսմետիկա արտադրող այս ընկերությունը վերջերս է իր դռները բացել հասարակության առջև։ Տարիներ առաջ առաջին հայացքից անհավանական թվացած այս գաղափարն արդեն իրականություն է ի շնորհիվ Մարկոսյանների ընտանիքի։

102634104614_5

Այսուհետ հայ սպառողը հնարավորություն կունենա օգտագործել հայկական արտադրության բնական կոսմետիկա։ Ամիսներ առաջ է կայացել«Նաիրիան» ապրանքանիշով հանդես եկող կոսմետիկայի ցուցասրահի եւ կենտրոնական գրասենյակի բացումը։ Ընկերության հիմնադիրները երկու տարի առաջ Կալիֆորնիայից հայրենադարձված ամուսիններ Անահիտ եւ Արա Մարկոսյաններն են, ովքեր չորս տարի տեւած ներդրումների եւ ջանքերի շնորհիվ կարողացել են հիմնել մի ընկերություն, որը տալիս է բուսականի վրա հիմնված բնական արտադրանք։

_GOR8786

«90-ական թվականներին, երբ հեռանում էինք Հայաստանից, չէինք հեռանում ընդմիշտ։ Մեզ համար դա աշխարհ տեսնելու, գումար վաստակելու նպատակ ուներ։Մենք չէինք գնում այն պնդմամբ, թե այստեղ ամեն ինչ վատ է։ Ամուսինս անընդհատ ասում էր, որ մենք պետք է վերադառնանք ու ընկերություն բացենք Հայաստանում»,- պատմում է Անահիտ Մարկոսյանը՝ հավելելով, որ սկզբում ինքը չէր մտածում, որ կվերադառնան կամ շուտ կվերադառնան Հայաստան, սակայն տարեցտարի փոխվեց նաև նրա մոտեցումը։

IMG_4886

«Նաիրիան»-ի մշակելի հողն ու արտադրական տարածքը գտնվում է Արագյուղում։ Ամուսինները վերահարմարեցրել են սովետական շրջանի կարի ֆաբրիկան եւ այն վերածել ժամանակակից կոսմետիկայի արտադրության պահանջներին բավարարող կառույցի, իսկ Կոտայքի մարզում վերականգնում են շրջակա տնտեսությունը եւ աշխատատեղերով ապահովում բնակիչներին։

IMG_4884

Ըստ տիկին Մարկոսյանի Արագյուղի բնակլիմայական պայմաններն իդեալական են, քանի որ բույսերի լավ աճի համար անհրաժեշտ է բարձրավանդակային գոտի, արևային օրերի մեծ քանակություն, մեծ տարբերություն գիշերվա և ցերեկվա ջերմաստիճանների միջև, փոքր-ինչ չոր կլիմա։ Հիմա, երբ հետ է նայում կատարված աշխատանքին, տիկին Մարկոսյանը հիշում է, որ ամենադժվարը համախոհներ, բիզնես գործընկերներ գտնելն էր, քանի որ 4 տարիների ընթացքում միայն սեփական ներդրումներն անելով, ընթացքում ներդրումների կարիք կար:

_GOR8802

Այսօր արդեն Նաիրիան-ի կոսﬔտիկայի առաջին տեսականիում առկա է 25 անուն ապրանք՝ ներառյալ խոնավեցնող քսուքներ, կրեմներ, շիճուկներ և օճառներ, հատուկ նյութեր կորյակների հակված մաշկի, վնասված մազերի համար և այլն։ Սեզոնային փոփոխություններին զուգահեռ, փոփոխություններ կլինեն նաև տեսականիում «Շատ կարեւոր է, որ մեր կոսմետիկայի արտադրանքը ամբողջովին բուսական է և չունի որևե բացասական ազդեցություն մաշկի կամ մազերի վրա», – ասում է Անահիտ Մարկոսյանը:

_GOR8699

7

+374-11-200-300,

+374-99-47-06-08

www.nairian.com

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *