17977_b

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Արցախ

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 22-ին աշխատանքային այցով ժամանել է Արցախ, հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:

Հանրապետության հարավային թևում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը և ԼՂՀ երկրորդ Նախագահ Արկադի Ղուկասյանն այցելել են սահմանագծի մի շարք հատվածներ, տեղում ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին և տիրող իրավիճակին:

Նույն օրը հայկական երկու պետությունների ղեկավարները մայրաքաղաք Ստեփանակերտում խորհրդակցություն են անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն սպայական կազմի հետ և քննարկել բանակաշինությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *