ԿԱՐԵՎՈՐ
Search
17910886_1458031317593681_1255892816_n (1)

«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ ռեժիսոր, օպերատոր Արսեն Ասլանյանի «Քրիստոնյա Հայաստան» ֆիլմի ցուցադրությունը

Ապրիլի 12-ին՝, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ ռեժիսոր, օպերատոր Արսեն Ասլանյանի «Քրիստոնյա Հայաստան» ֆիլմի ցուցադրությունը:«Քրիստոնյա Հայաստան» ֆիլմը ներկայացնում է Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու պատմությունը, ինչպես նաև` հայաստանյան հնագույն եկեղեցիների մասին պատմող հետաքրքիր մանրամասներ:Պատմիչի դերում նկարահանվել է թատրոնի և կինոյի նշանավոր դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանը:

 

Արսեն Ասլանյանն ավարտել է Երևանի Ձերժինսկու անվան դպրոցը, այնուհետև` Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Հետագայում գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի Օստանկինոյին կից ստուդիայի ռեժիսորական և օպերատորական բարձրագույն կուրսերը:1966 թվականից աշխատել է հայկական հեռուստատեսությունում. սկզբում` որպես լուսավորող, այնուհետև` որպես օպերատոր և ռեժիսոր:Արսեն Ասլանյանի բազմաթիվ աշխատանքներ տարբեր միջազգային փառատոներում արժանացել են գլխավոր մրցանակների և դիպլոմների:

Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ Նարեկացի արվեստի միության տնօրեն Լևոն Իվանյանն, ով հակիրճ ներկայացրեց ֆիլմի ստեղծման գաղափարն ու ստեղծագործական կազմին,ինչպես նաև հույս հայտնեց,որ նմանատիպ ձեռնարկները կրելու են շարունակական բնույթ՝բացահայտելու մեր երկրի պատմությունն ու մշակույթը՝ներկայացնելով գալիք սերնդին։Ելույթ ունեցան Առինջի Սուրբ Հովհաննես և Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր-Սմբատ քահանան, ով խոսեց շաբաթվա ու «Ավագ Չորեքշաբթիի» խորհրդի մասին՝մեջբերումներ անելով աստվածաշնչից ու ավետարանից։

Իսկ վերջում ամփոփիչ ու շնորհակալան ելույթով հանդես եկավ ֆիլմի ռեժիսոր ու օպերատոր Արսեն Ասլանյանն,ով շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներից ու հանդիսատեսից հույս հայտնեց,որ մոտ ապագայում կաշխատի ներկայանալ նոր ֆիլմերով։ Ֆիլմի դիտումն ավարտվեց կինոնկարի մասին հարց ու պատասխան քննարկումով։ Իսկ վերջում լավագույն հարցի հեղինակն արժանացավ Արսեն Ասլանյանի կողմից պատրաստված նվերով՝սկավառակ «Քրիստոնյա Հայաստան» և «Երևան»-ի մասին ֆիլմերով։

Գարիկ Ավետիսյան

 

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *