business_04

Ներկայացվել են Հայաստանում գործարարությամբ զբաղվելու առավելությունները

ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը ԱՄՆ Նյու Յորք քաղաքում «Հայաստան» ներդրումային համաժողովի շրջանակներում հանդես է եկել ելույթով՝ ներկայացնելով Հայաստանում գործարարությամբ զբաղվելու հնարավորություններն ու առավելությունները։
ՀՀ փոխվարչապետը մասնավորապես նշել է, որ Հայաստանն առանձնանում է բիզնես միջավայրի ազատականացման աստիճանով, եւ Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու դյուրինության ցուցանիշով մեր երկիրը 189 պետությունների շարքում 35—րդ տեղն է զբաղեցնում, իսկ բիզնես հիմնադրելու ցուցանիշով 5—րդն է։

ՀՀ փոխվարչապետն անդրադարձել է Հայաստանի աշխարհագրական դիրքին ու դրա առանձնահատկություններին, կառավարման համակարգին, ինչպես նաեւ տեղեկություններ է փոխանցել երկիր մուտքի անցագրերի, հասանելի տրանսպորտի, հաղորդակցային եւ էներգետիկ ենթակառուցվածքների վերաբերյալ։
Անդրադառնալով այն հարցադրմանը, թե «Ինչո՞ւ Հայաստան»՝ Վաչե Գաբրիելյանը մատնանշել է մի քանի պատճառներ Հայաստանում ներդրումներ կատարելու եւ գործարարությամբ զբաղվելու համար։ Հատուկ շեշտադրվել են այն օգուտներն ու հնարավորությունները, որոնք հնարավոր են դարձել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության, Եվրամիության GSP+ եւ ԱՄՆ—ի հետ GSP առեւտրային ռեժիմի առկայության, Վրաստանի եւ Իրանի հետ համագործակցության արդյունքում։
Վաչե Գաբրիելյանը նշել է, որ Հայաստանում գործարար միջավայրն առավել արդյունավետ դարձնելու համար բարեփոխվում են հարկային եւ մաքսային ոլորտները։ Իսկ ՀՀ Ազգային ժողովի կողմից վերջերս ընդունված հարկային օրենսգիրքը արտոնություններ է սահմանում ներդրողների ու գործարարների համար։

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *