ԿԱՐԵՎՈՐ
Search
0306ARSAncPN

Նորաստեղծ «Հայաստան Արցախ հիմնադրամը» կշարունակի մարդասիրական օգնություն ուղարկել

Գլենդել, Կալիֆորնիա – 2015 թ. դեկտեմբերի 1-ին Գլենդելում հիմնադրվեց շահույթ չհետապնդող մի նոր կազմակերպություն՝ «Հայաստան Արցախ հիմնադրամը», որի նպատակն է լայնածավալ մարդասիրական աջակցություն ցուցաբերել Հայաստանի և Արցախի բնակչությանը:

Նկատի ունենալով հայկական երկու հանրապետություններում տիրող համատարած աղքատությունը և գործազրկությունը, «Հայաստան Արցախ հիմնադրամի» առաքելությունն է՝ շարունակել մարդասիրական այն հսկայական աշխատանքը, որ Միացյալ հայկական հիմնադրամը իրականացրել է վերջին 26 տարիների ընթացքում՝ 720 մլն դոլար արժողությամբ մարդասիրական օգնություն տրամադրելով Հայրենիքին: «Հայաստան Արցախ հիմնադրամը» կղեկավարեն Հարութ Սասունյանը՝ որպես նախագահ, և Նուրիցա Աբուժամրան՝ որպես ծրագրի տնօրեն, որոնք նմանօրինակ պաշտոններ զբաղեցրել են Միացյալ հայկական հիմնադրամում՝ մինչև վերջինիս գործունեության դադարեցումը 2015 թ. նոյեմբերի 30-ին:

«Հայաստան Արցախ հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամներն են Վիտալի Գրիգորյանցը, Հարութ Սասունյանը, Ստեփան Մարտիրոսյանը, Արսեն Միքայելյանը և Նուրիցա Աբուժամրան:

Հանրահայտ գործարար Վիտալի Գրիգորյանցը «Հայաստան Արցախ հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի ատենապետն ու գլխավոր բարերարն է: Նա նյութական անհրաժեշտ միջոցներ կհատկացնի հիմնադրամին, որպեսզի հնարավոր լինի միլիոնավոր դոլար արժողությամբ մարդասիրական օժանդակություն տրամադել ամեն տարի Հայաստանի և Արցախի հիվանդանոցներին, պոլիկլինիկաներին, դպրոցներին, մանկատներին և տարբեր բարեգործական հաստատությունների՝ նրանց տրամադրելով կենսական անհրաժեշտության դեղորայք, պատվաստանյութեր, բժշկական սարքավորումներ, մանկական սնունդ, գյուղատնտեսական սարքավորումներ, համակարգիչներ, ձմեռային հագուստ, կոշիկներ, խաղալիքներ, գրքեր և բազմաթիվ այլ ապրանքներ:

«Հայաստան Արցախ հիմնադրամի» հասցեն է՝ 1101 North Pacific Avenue, Suite 204, Glendale, CA 91202, հեռախոս՝ (818) 241-8900, ֆաքս՝ (818) 241-6900

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *