Նոր զարգացումներ Դինքի սպանության գործով դատավարությունում

Հրանտ Դինքի գործով ծառայողական անփութության մեջ մեղադրվող 9 պետական ծառայողի նկատմամբ ավելի վաղ կայացված դատական հետապնդումը դադարեցնելու որոշումը չեղյալ է համարվել:

Ermenihaber.am -ը՝ վկայակոչելով թուրքական «Սաբահ»-ի, հաղորդում  է, որ Թուրքիայի արդարադատության նախարարությունը 9 պետական ծառայողի, որոնց շարքում է նաև Դինքի սպանության ժամանակ Ստամբուլի անվտանգության պետ Ջելալեթթին Ջերրահը, դատական գործընթացի մեջ ներգրավելու թույլտվություն է տվել: Ավելի վաղ Դինքի ընտանիքի բողոքի համաձայն հարցաքննության պահանջ էր ներկայացվել Ստամբուլի նահանգապետի տեղակալ Էրգյուն Գյունգյորի, այն ժամանակվա անվտանգության վարչության պետ Ջելալեթթին Ջերրահի, Ստամբուլի հետախուզության վարչության պետ Իլհան Գյուլերի և 6 ոստիկանի վերաբերյալ: Սակայն Ստամբուլի նահանգապետարանի միջամտությամբ գլխավոր դատախազությունը վերոնշյալ անձանց նկատմամբ դատական հետապնդում չիրականացնելու որոշում էր կայացրել: Ինչից հետո Դինքի ընտանիքը նույն պահանջով դիմել է Ստամբուլի 8-րդ ծանր հանցագործությունների դատարան:

Դատարանը պետական ծառայողների վերաբերյալ ընդունած դատական հետապնդում չիրականացնելու որոշումը չեղյալ է համարել: Այս անգամ էլ Ստամբուլի նահանգապետարանը հակառակ պահանջով դիմել է Թուրքիայի արդարադատության նախարարություն: Նախարարությունը հետ է ուղարկել գլխավոր դատախազության որոշումը, այսպիսով՝ բացելով 9 պաշտոնյայի գործին ներգրավվելու ճանապարհը:

(Visited 1 time, 1 visit today)



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *